ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ընդլայնում է կանանց իրավունքները

mantlethought.org

Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն առաջին անգամ իր տեղակալ և իրանական պետական նավթաքիմիական ընկերության (National Petrochemical Company, NPC) տնօրեն է նշանակել կնոջ, հայտնում է Shana գործակալությունը։

Զանգանեն նրա նշանակման մասին նամակում իր որոշումը պայմանավորել է պատժամիջոցների վերացումից հետո ընդունված նոր կուրսով՝ ուղղված ժամանակակից տեխնոլոգիաների, արտասահմանյան ներդրումների ներգրավման ու արտահանման մեծացմանը։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում իսլամական հանրապետությունում կանանց նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ մեղմացել է: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին առաջին անգամ Իրանը  դեսպանի պաշտոնում կին է նշանակել. իսլամական հանրապետության դիվանագիտական առաքելությունը Մալազիայում կգլխավորի ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Մարիզե Աֆհամը: Իրանի նախագահն ընդգծել է, որ  այդ նշանակումը  «պետք է դիտարկել որպես երկրում իրանցի կանանց հնարավորությունների ցուցադրություն»: «Իրանի կանայք ակտիվ և շատ հաջող մասնակցություն են ունենում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հասարակականը, մարզականը, կառավարման ոլորտը: Եվ իրանցի կնոջ վերջերս տեղի ունեցած նշանակումն ակներևաբար ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքն այն մասին է, թե ում է պետք լայնամասշտաբ, լուրջ պարտականություններ վստահել», - ասել է Հասան Ռոհանին:

Նշենք, որ մինչև իսլամական հեղափոխությունն իրանցի կանայք լայն իրավունքներ ունեին և դրանով է բացատրվում, որ նրանք ակտիվ մասնակցություն էին ունենում իսլամական հեղափոխության ժամանակ անցկացվող ցույցերին: Սակայն պահպանողական իսլամը և շարիաթի նորմերը որպես երկրի գաղափարախոսություն ընտրած իրանական նոր իշխանությունները չեղարկեցին կանանց իրավունքների մեծ մասը: Ֆարրուխրու Պարսան՝ Իրանի առաջին կին նախարարը (1968 թվականից Իրանի կրթության նախարար), հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկվեց: Հենց նրա շնորհիվ է, որ իրանցի կանայք 1963 թվականին ստացան ձայնի իրավունք, որը բարեբախտաբար իսլամական իշխանությունները չչեղարկեցին:

Այսօր Իրանում կանայք կազմում են ընտրազանգվածի 44 տոկոսը, սակայն նրանք դեռևս չեն  արողանում օգտագործել այդ ներուժը սեփական շահերի պաշտպանության համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: