ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի սնանկ ճանաչվելը ժամանակի հարց է

Shutterstock

Վենեսուելայի Ազգային ժողովն արտակարգ դրություն է հայտարարել պարենային ոլորտում` երկրում սննդի անբավարարության պատճառով: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմադիր պատգամավորները քննարկման ընթացքում հայտարարել են, որ իրավիճակը տնտեսությունում ծայրահեղ է, իսկ այժմ սննդի ոլորտում ոչինչ չարտադրող ազգայնացված ձեռնարկությունների քանակը հասել է 300-ի: Ընդդիմադիր պատգամավոր Խուլիո Բորխեսը հայտնել է, որ հիմնական սննդային դիրքերով դեֆիցիտն այժմ հասնում է 87%-ի: Սննդային ճգնաժամի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՄԱԿ-ին և ՅՈւՆԻՍԵՖ-ին` խնդրելով փորձագետներ ուղարկել 30 մլն բնակչություն ունեցող այս երկրում ռիսկերը գնահատելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ազգային ժողովը հայտարարել էր առողջապահության ոլորտում հումանիտար ճգնաժամի մասին: Խորհրդարանականները ընդգծել էին, որ երկրում կա դեղորայքի և բժշկական տեխնիկայի սուր անբավարարությունը, իսկ բժշկական հաստատությունների մեծ մասին անհրաժեշտ է արդիականացում:

Վենեսուլայում ճգնաժամի հանգեցրել է նավթի համաշխարհային գների անկումը, որի հետևանքով երկիրը միլիարդավոր դոլարների կորուստներ է կրում: Moody's 2016 թվականին նավթի գների անկման հետևանքով Վենեսուելայի կորուստները գնահատում է 33 մլրդ դոլար՝ եթե նավթի գները պահպանվեն բարելի դիմաց 30 դոլարի սահմանում:

Վենեսուելական իշխանություններն արդեն տնտեսությունում հատուկ դրություն են հայտարարել, քանի որ երկիրը սնանկության եզրին է: Միջազգային ֆինանսական օգնություն ստանալու հավանականությունը լատինաամերիկյան այս երկրի համար բավական ցածր է, քանի որ նավթի գների անկման և արտարժույթային պահուստների բացակայության պայմաններում այն չի կարող առանց խնդիրների սպասարկել իր արտաքին պարտքը: Միայն այս տարի Վենեսուելան պետք է իր արտաքին պարտքի սպասարկման համար ծախսի 9,5 մլրդ դոլար՝ այն դեպքում, երբ երկրի արտարժույթի և ոսկու պաշարները կազմում են ընդամենը 15,3 մլրդ դոլար (65 տոկոսը պահվում է ոսկով):

Ճգնաժամային իրավիճակում կայունացնող ֆոնդերի բացակայությունը երկրում վերջինիս դեֆոլտ լինելը դարձնում է գրեթե անխուսափելի: Փորձագետների կարծիքով այսօր Վենեսուելայի դեֆոլտն ուղղակի ժամանակի հարց է, շատերի կարծիքով առաջիկա 5 տարիների ընթացքում երկրի սնանկ ճանաչվելու հավանականությունը 97 տոկոս է:

Փորձագետները նշում են նաև, որ լատինաամերիկյան այս երկրի տնտեսական իրավիճակը վատթարանում է ոչ միայն նավթի գների անկումով պայմանավորված, այլ նաև Չինաստանի ավանդական ֆինանսական օժանդակության դադարեցման պատճառով: The Wall Street Journal-ը նշում է, որ չինական տնտեսությունում նկատվող ճգնաժամի պատճառով Պեկինում հրաժարվում են նավթի մատակարարման դիմաց Վենեսուելային նախկին պայմաններով վարկեր տրամադրելուց:

Հավանականությունը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Վենսուելայում իշխանափոխության բավականին մեծ է: Համաձայն Վենեսուելայի սահմանադրության՝ երկրի նախագահի իմփիչմենթը կարող է տեղի ունենալ նախագահի լիազորությունների ժամկետի կեսի լրանալուց հետո միայն: Մադուրոյի դեպքում այդ ժամկետը լրանում է ապրիլին: Միևնույն ժամանակ տնտեսական դրությունից բնակչության դժգոհության աճի պայմաններում ընդդիմությունը ամրապնդում էիր դիրքերը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ ընդդիմությունը:

Վենեսուելան մտնում է նավթարդյունահանող երկրների տասնյակի մեջ՝ արդյունահանելով օրական մոտ 2,5 մլն բարել նավթ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: