ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական ուժերը «հաջողությամբ» ավարտել են քրդերի դեմ զինված գործողությունները Ջիզրեում

© Sabah Photo

Թուրքիայի անվտանգության ուժերը հաջողությամբ ավարտել են քուրդ զինյալների դեմ իրենց գործողությունները Ջիզրե քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարևելյան Շիրնաք նահանգում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Այնուամենայնիվ, թուրք պաշտոնյայի խոսքերով Իրաքի և Թուրքիայի հետ սահմանների մոտ գտնվող Ջիզրեում պարետային ժամը դեռ որոշ ժամանակ պահպանվելու է:

Թուրքական իշխանությունները 2015 թվականի դեկտեմբերի 14-ից պարետային ժամ էին սահմանել Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Շիրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի քաղաքներում, ինչպես նաև Մարդին նահանգի մի շարք շրջաններում: Ջիզրեից բացի, մյուս շրջաններում հատուկ գործողությունները դեռ շարունակվում են: Իսկ «հակաահաբեկչական» գործողությունները երկրի հարավարևելքում սկսվել էին 2015 թվականի հուլիսին:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով Ջիզրեում և Սուրում թուրքական անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ավելի քան 700 զինյալ է սպանվել, գրում է RT-ն: Դիարբեքիրում փողոցային բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է մահացել:

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ պնդում են, որ թուրքական իշխանությունների գործողությունների հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել: Մասնավորապես, Amnesty International-ի տվյալներով, առնվազն 150 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը հայտնում է սպանված առնվազն 198 խաղաղ բնակիչների մասին: Թուրքիայի հարավարևելյան նահանգների շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

Սակայն, թուրքական իշխանությունները կտրականապես մերժում են ցանկացած քննադատություն կամ մեղադրանք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ չվարանեց դավաճան անվանել այն գիտնականներին, ովքեր դիմել էին նրան՝ պահանջելով դադարեցնել բռնությունները երկրի հարավարևելյան նահանգներում: Իսկ նախօրեին, Today’s Zaman-ի փոխանցմամբ, երկրի խորհրդարանի խոսնակի գրասենյակը մերժեց ընդունել քրդամետ կուսակցության ներկայացրած առաջարկը Ջիզրեում սպանությունների հարցը հետաքննելու վերաբերյալ:

Daily Sabah-ը հայտնում է, որ կառավարական նոր ծրագրի համաձայն հակամարտությունից տուժած հարավարևելյան շրջաններում ոստիկանական և ռազմական 15 կետ է բացվելու, հատուկ գործողության թիմի անդամները պարբերաբար հսկելու են Սիլոփին, Ջիզրեն և Սուրը:

Այս ամիսների ընթացքում թուրքական իշխանությունները հայտարարել են հարավարևելյան շրջաններում տասնյակ «անվտանգության գոտիների» և պարետային ժամի հաստատման մասին: Իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար ահազանգում էին, որ այս գոտիներում իրավիճակն անվտանգ չէ, մարդկանց տեղաշարժն արգելված է: Բազմաթիվ դեպքերում մարդիկ անգամ չեն կարողացել դուրս գալ իրենց տներից սնունդ գնելու համար: Լրատվամիջոցների մուտքն այս շրջաններ արգելված է եղել: Այդ պատճառով էլ ռեալ իրավիճակի և զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: