ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը

EPA
Կուբայում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատմական հանդիպումը։ Դա եղել է իր տեսակի մեջ առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ 11-րդ դարում պառակտում առաջացավ քրիստոնեության ճյուղերի միջև։ Հավանայի օդանավակայանում մոտ 2 ժամ տևած հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել։ Հոգևոր առաջնորդները, մասնավորապես, կոչ են արել միջազգային հանրությանը կանխել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց հետապնդումը, գրում է Tert.am-ը: «Մեր եղբայրներն ու քույրերը բնաջնջվում են ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով։ Նրանց վանքերը ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, նրանց սրբավայրերը պղծվում են, հուշարձանները՝ ոչնչացվում»,- ասվում է հռչակագրում։ Հռոմի պապն ու ռուս պատրիարքը միջազգային հանրությանը կոչ են արել նաև համախմբել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, թույլ չտալ նոր համաշխարհային պատերազմ։ Հոգևոր առաջնորդները պայմանավորվածության են հասել դեպի 2 Եկեղեցիների սրբավայրեր կաթոլիկների և ուղղափառների համատեղ ուխտագնացությունների հարցում, գրում է Газета-ն: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավարը: «Հանդիպման ընթացքում մենք խոսել ենք քրիստոնյաների ապագայի մասին, այն մասին` ինչպես զարգացնենք մեր համագործակցությունը, խոսել ենք համատեղ նախագծերի մասին, ուխտագնացների փոխանակման մասին, ուղղափառների ուխտագնացության մասին դեպի այն սրբավայրերը, որոնք գտնվում են Կաթոլիկ եկեղեցում, սրբերի մասունքների մոտ, կաթոլիկների` ուղղափառների սրբավայրեր ուխտագնացության վերաբերյալ»,- նշել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: