ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան հնարավոր է համարում Ասադի վարչակարգի բռնի տապալումը

© www.jpost.com

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար՝ Ադել ալ-Ջուբեյրը, հնարավոր է համարում Սիրիայի նախագահի վարչակարգի բռնի ուժով տապալումը:

CNN հեռուստաալիքի հետ զրուցում դիվանագետը հայտարարել է, որ  Բաշար Ասադն, անկասկած, ցանկացած  դեպքում կհեռանա իր պաշտոնից. կամ նա պետք է  կամովին հրաժարական տա, կամ իր իշխանությունը բռնի ուժով կտապալվի:

«Մենք պնդում ենք, որ սիրիական հակամարտությունը պետք  է կարգավորվի քաղաքական ճանապարհով, սակայն եթե իրավիճակը մտնի փակուղի, ապա միայն Ասադի վարչակարգի և իր դաշնակիցների մեղքով: Այդ դեպքում, բացի խնդրի ուժային կարգավորումից, այլ  տարբերակներ չեն լինի», ասել է Ադել ալ-Ջուբեյրը:

Նրա խոսքերով,  Էր-Ռիադը պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, սակայն միայն ԱՄՆ-ի  գլխավորած կոալիցիայի կազմում:

Նախօրեին Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար ժամանել են Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները:            

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: