ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Mars» ընկերությունը Հայաստանից արտադրանքը հետ չի կանչի

AFP

Շոկոլադե բատոններ արտադրող ամերիկյան աշխարհահռչակ «Mars» ընկերությունը իր արտադրանքը Հայաստանից հետ չի կանչի: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: «Հայաստանն այս ընկերության արտադրանքը ներկրում է բացառապես Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի համապատասխան մարմինները հայտարարել են, որ պլաստիկ պարունակող շոկոլադե բատոններ իրենց մոտ չեն ներմուծվել», - նշեցին Սննդի անվտանգության պետական ծառայությունում՝ հավելելով, որ միջադեպից հետո Հայաստանի սահմանին ուժեղացվել է ընկերություն արտադրանքի ստուգումը. մասնավորապես ստուգվում է ներմուծման երկիրը:

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Գերմանիայում «Snickers»-ի մեջ կարմիր պլաստիկի հետքեր էին հայտնաբերվել, «Mars» ընկերությունը որոշել է իր արտադրանքը hետ կանչել 55 երկրներից: Նշվում է, որ պլաստիկով բատոնը արդատրված է եղել Հոլանդիայի գործարանում: Նախնական տվյալներով՝ բատոնում հայտնվել է արտադրական ինչ-որ դետալ: «Ներկայումս մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն մենք չենք կարող վստահ լինել, որ պլաստիկի կտոր չկա մյուսներում», - France Press գործակալությանը հայտնել են ընկերության հոլանդական մասնաճյուղում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հետ կանչումը կվերաբերի «Mars», «Snickers», «Milky Way Minis» և «Milky Way Miniatures» բատոններին և «Celebrations» կոնֆետների հավաքածուին, քանի որ նրանց վրա պիտանելիության ժամկետ է նշված 2016 թվականի հունիսի 19-ից 2017 թվականի հունվարի 8-ը:

Ընկերություն չեն հայտնում հետ կանչվող արտադրանքի ծավալը, ինչպես նաև թե ինչքան կարժենա ընկերության համար այս միջադեպը: Նշենք, որ Հոլանդիայի գործարանը արտադրանք է մատակարարում ամբողջ աշխարհով: BBC-ի հաղորդմամբ` ընկերությունը տեղեկացրել է 7 եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի շուկաներից բոլոր ապրանքները hետ կանչելու մասին:

Ավելացնենք, որ սա առաջին նման դեպքն է 1963 թվականից շուկայում գործող ընկերության պատմության մեջ: 2015 թվականի դեկտեմբերին «Mars»-ն արդեն հետ էր կանչել Սուրբ Ծննդի համար թողարկված կոնֆետների խմբաքանակն ամերիկյան խանութներից, քանի որ կոնֆետների փաթեթավորման վրա նշված չի եղել, որ նրանք գետնանուշ են պարունակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: