ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտի 1-ի՝ «սուպեր երեքշաբթիի» ամփոփում

youtube

Մարտի մեկը ԱՄՆ-ում անվանել են «սուպեր երեքշաբթի» (Super Tuesday): Բանն այն է, որ  մեկ օրվա ընթացքում միանգամից տասներկու նահանգներում տեղի են ունեցել նախնական ընտրություններ (primeries), որոնց ընթացքում քաղաքացիներն աջակցություն են հայտնել կուսակցությունների ներսում միմյանց հետ մրցող հանրապետական և դեմոկրատ թեկնածուներին:

Հանրապետականների կողմից, ինչպես և արդարացան բոլոր կանխատեսումները՝ ամենից շատ ձայներ հավաքեց ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը, ով ինքն իրեն սուպեր երեքշաբթիի հաղթող ճանաչեց:

Նա արդեն վեց նահանգներում (Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի, Արկանզաս և Վիրջինիա) հաղթել է նախնական ընտրություններում: Թեդ Քրուզը հաղթել է Թեքսասում և Օքլահոմայում, իսկ Մարկո Ռուբիոն հաղթել է միայն Մինեսոտա նահանգում:

«Ես հաղթողն եմ: Երբ փրայմերիզն ավարտենք, ես որս եմ սկսելու մեկ մարդու՝ Հիլարի Քլինթոնի դեմ»,- ասել է Թրամփը, ում խոսքերով, Քլինթոնը, ով դեմոկրատների հնարավոր թեկնածուն  կարող է լինել նախագահական ընտրություններում, ԱՄՆ քաղաքացիներին առաջարկելու բան չունի: «Եթե նա այսքան տարի ոչ մի նոր բան չի մտածել, ապա առաջիկա չորս տարիներին էլ չի մտածի»,- վստահեցրել է Թրամփը:

Իսկ Հիլարի Քլինթոնն ահա հաղթել է Ջորջիա, Վիրջինիա, Ալաբամա, Թեննեսի, Արքանզաս, Մասաչուսեթս և Թեքսաս նահանգներում, մինչդեռ նրա հիմնական մրցակից սենատոր Բերնի Սանդերսը հաղթել է իր հայրենի Վերմոնտ նահանգում և Օքլահոմայում: 

«Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», - հայտնել է Քլինթոնը:

Ինչևէ, անկախ մնացած փրայմերիզների հետագա արդյունքներից, կարելի է արդեն իսկ համոզված ասել, որ վերջնական ընտրապայքարում միմյանց դեմ են դուրս գալու ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: