Դոպինգ-սկանդալից անմասն չի մնացել նաև Բաքուն
Հակադոպինգային միջազգային գործակալության կողմից 2016 թվականի հունվարի 1-ից «Միլդրոնատ» դեղամիջոցը արգելված նյութերի ցանկում ներառելու հետևանքով սպորտային սկանդալները շարունակվում են: Թերևս ամենաշատը խոսվում է հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի և աշխարհի հնգակի չեմպիոն չմշկորդ Պավել Կուլիժիկովի մոտ այդ նյութի հայտնաբերման մասին, սակայն Միլդրոնատի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել ոչ միայն ռուս մարզիկների, այլ նաև վրացի, բուղարացի, ուկրաինացի, եթովպացի, շվեդ մարզիկների մոտ:
Դոպինգային այս սկանդալից անմասն չի մնացել նաև Ադրբեջանը կամ ավելի ճիշտ վերջինիս կողմից կազմակերպված Առաջին եվրոպական խաղերը: Այսպես, Սպորտային բժշկության բրիտանական ամսագիրը հրապարակել է շոկային մի հետազոտություն, որ վկայում է Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մարզիկների շրջանում Մելդրոնատ դեղանյութի տարածվածության մասին: Այդ հետազոտության տվյալների համաձայն, այդ դեղանյութն ընդունել է խաղերին մասնակցող մոտ 500 մարզիկ, որից 13-ը մեդալակիրներ են: Մարզիկների մեծ մասը հերքում է դոպինգ համարվող այդ նյութի օգտագործումը՝ ավելորդ հետազոտություններից խուսափելու համար:
Հարկ է նշել, որ 2015 թվականի ամռանը, երբ անցկացվել են Եվրոպական խաղերը, Մելդրոնատ դեղամիջոցը հակադոպինգային միջազգային գործակալության կողմից դոպինգ չի համարվել և կարելի է ասել, որ այն օգտագործած մարզիկները դա արել են միանգամային «օրինական հիմունքներով»: Արդյունքում, մինչև 2016 թվականի հունվարի 1-ը այդ նյութը օգտագործած մարզիկներին դժվար թե նվաճած մեդալներից և տիտղոսներից զրկեն, սակայն սպորտային հեղինակությունը միանշանակ բավականին կտուժի:
Դոպինգային այս սկանդալի հետևանքով էլ ավելի են մեծանում կասկածները եվրոպական երկրորդ խաղերի կայանալու հետ կապված: Միջազգային նման մակարդակի մրցաշարերի անցկացման հաջորդ վայրը սովորաբար որոշվում է նախապես, սակայն մինչ այժմ որևէ երկիր ցանկություն չի հայտնել ընդունելու 2019 թվականին կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերը, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին ոչ որպես մարզական իրադարձություն, այլ ավելի շատ շահարկվեցին քաղաքական համատեքստում: Նախապես ենթադրվում էր, որ երկրորդ խաղերը պետք է ընդունեն Նիդեռլանդները, սակայն Բաքվի խաղերի ավարտից հետո վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է իր հարկի տակ սպորտային այդ իրադարձության կազմակերպումից նյութական միջոցների սղության պատճառով: Հաջորդ հնարավոր թեկնածուն Ռուսաստանն էր, որ սակայն օրերս հայտարարեց, որ նման բան չի պլանավորում: Այսպիսով, չի բացառվում, որ Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը դառնան նաև վերջինը…
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
