ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՖԻԴԵ-ն տուգանեց Նակամուրոյին Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

chess-news.ru

ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել տուգանել ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով՝ Արոնյանից կրած պարտությունից հետո պարտիայի պարտադիր մեկնաբանմանը չներկայանալու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ սահմանված կանոնակարգի՝ շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային:

Արոնյանի հետ պարտիայի եզրափակիչ փուլում Նակամուրոն իներցիայով  դիպել էր թագավորին, սակայն փորձել էր ուղղել սխալը և խաղալ այլ խաղաքարով: Արոնյանը, սակայն պահանջել էր կիրառել «դիպել ես՝ խաղա» օրենքը ու հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն այժմ կիսում է մրցաշարի առաջին հորիզոնականը Սերգեյ Կարյակինի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: