ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեմիրթաշ. Թուրքիայի քրդերը կփախչեն Եվրոպա վիզային ռեժիմի ազատականացման դեպքում

jamesinturkey.com

Վիզային ռեժիմի ազատականացման դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կսկսեն զանգվածաբար մեկնել դեպի Եվրոպա: Այս մասին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ասել է գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում:

Քուրդ կուսակցապետը նշել է, որ իրենց կուսակցությունը կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը, սակայն միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ  եթե Թուրքիայում տեղի ունեցող ռազմական բախումները վերածվեն լայնածավալ պատերազմի, ապա այդ դեպքում ոչ միայն քրդերը կարող են փախչել Եվրոպա, այլ նաև` թուրքերը, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին:

Նա նաև ավելացրել է, այս պայմաններում ՔԲԿ-ի հետ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) բանակցությունները վերսկսելու նպատակով Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելը հենց Եվրոպայի շահերից է բխում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: