ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Telcell-ն, էլեկտրոնային փող թողարկելով, նոր հնարավորություններ է ընձեռում հայ գործարարներին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Telcell ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանի հետ՝ Հայաստանում էլեկտրոնային փող թողարկելու իրավունքի հետ կապված:

-Պարոն Խաչատուրյան, տեղյակ ենք, որ Telcell ընկերությունը ԿԲ-ի կողմից ստացել է էլեկտրոնային փողեր թողարկելու իրավունք: Որքանո՞վ էր ֆինանսատնտեսական ոլորտում զգացվում էլեկտրոնային փողերի ներդրման անհրաժեշտությունը:

Ամբողջ աշխարհում էլ. կոմերցիան հանդիսանում է ֆինանսական շուկայի դինամիկ զարգացող ոլորտ, բացառություն չի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բավականին շատ քանակով հաճախորդներ վճարումներ են կատարում ինտերնետ միջավայրում: Telcell  ՓԲ ընկերությունը՝ ՀՀ-ի վճարահաշվարկային շուկայի առաջատարը, չէր կարող զերծ մնալ նման դինամիկ զարգացող գործընթացից, ինչով և պայմանավորված էր սեփական էլ. փող թողարկման համակարգ ստեղծելու գաղափարը:

- Ի՞նչ փուլերով է անցել ձեր կազմակերպությունը նման իրավունք ստանալու համար:

Համաձայն ԿԲ-ի կանոնակարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների, ներկայացված է եղել փաստաթղթերի փաթեթ, որում նկարագրված են եղել համակարգի կառուցվածքը, դրանում կիրառված անվտանգության չափանիշերը, ինչպես նաև ռիսկերի կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները: Համակարգն անցել է նաև ամբողջական թեսթավորում ընկերության շահագրգիռ ստորաբաժանումների կողմից և ՏՏ անվտանգության պատասխանատուի կողմից:

- Ինչպիսի՞ն կլինի ձեր կազմակերպության կողմից թողարկվելիք էլեկտրոնային փողերի կիրառումը: Կա՞ն դրամական կամ գործարքային սահմանափակումներ, ի՞նչ ոլորտներում դրանք կկիրառվեն և ո՞ր իրավաբանական անձիք կարող են օգտվել դրանցից:

Էլեկտրոնային փողի միջոցով հնարավոր կլինի կատարել վճարումներ տարատեսակ ծառայությունների դիմաց, որոնք արդեն իսկ միացված են Telcell համակարգին, վերջիններիս ցանկը կհամալրվի նաև այնպիսի ծառայություններով, որոնք նախատեսված են հատկապես օնլայն միջավայրի համար: Սահմանափակումները կիրառվում են ԿԲ-ի կողմից սահմանված կարգով: Օգտվողները բոլոր այն իրավաբանական անձինք են, որոնք ցանկանում եմ համագործակցել ընկերության հետ:

- Ի՞նչ հնարավորություններ կտա հայ գործարարին էլեկտրոնային փողերի կիրառումը:

Հայ գործարարին հնարավորություն է ընձեռվում իր սեփական բիզնեսն ընդլայնել և տեղափոխել օնլայն հարթակ՝ դրանով իսկ ներգրավելով ավելի մեծ հաճախորդների ցանց:

- Այս նորամուծության հետ կապված, հանրության շրջանում իրազեկման ինչպիսի՞ միջոցառումներ եք պատրաստվում իրականացնել:

Մենք պլանավորում ենք բավականին ակտիվ և զանազան մարքեթինգային քայլեր ձեռնարկել  հաճախորդներին ներգրավելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: