Պատմական կառույցների պաշտպանությո՞ւն, թե՞ հայերի ունեցվածքի բռնազավթում
Թուրքիայում նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող կառույցների` այդ թվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում լրջագույն մտահոգությունների պատճառ է դարձել: Պետականացված կառույցների շարքում է նաև Դիարբեքիրի Հայկական Կաթոլիկ եկեղեցին, որը տարբեր տվյակների համաձայն, մեծապես տուժել է թուրքական անվտանգության ուժերի և քրդերի միջև վերջին բախումների հետևանքով:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը: Մի՞թե սա հերթական ոտնձգությունն է Թուրքիայում հայկական ժառանգության վերջին մասունքների վրա:
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցի ժամանակ Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրեն Ադնան Էրթեմը, պարզաբանելով շինությունների պետականացման խնդիրը, հայտարարել է, թե Սուր շրջանում գտնվող բոլոր շինությունների պետականացման մասին որոշումն ուղղված չէ պատմական կառույցների կամ քաղաքացիական ճարտարապետության դեմ։
«Ընդհակառակը, այս որոշումը կայացվել է պատմական կառույցներն ավելի տեսանելի դարձնելու համար դրանց շուրջը կառուցված ապօրինի կառույցները քանդելու միջոցով: 80-ականններից հետո Սուրում չծրագրված ուրբանիզացիան աճել է: Մենք ցանկանում ենք վերացնել դա: Կապ չունի՝ մզկիթ է, թե եկեղեցի, մենք ցանկանում ենք պաշտպանել պատմական կառույցները», - ասել է Ադնան Էրթեմը՝ միաժամանակ ընդունելով, որ «օտարումն, այնուամենայնիվ, քաղաքաշինության սովորական մեթոդներից չէ»:
Բացի այդ, Christian Today կայքը հաղորդում է, որ թուրքական կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ պաշտոնյաներին, որ որոշումը «բյուրոկրատական քայլ» է, որի նպատակն է նպաստել վերջին ամիսների մարտերի հետևանքով վնասված կառույցների վերականգնմանը:
Հայաստանում և Սփյուռքում սա դիտարկում են որպես հայերի ինքնության պահպանման և կրոնական ազատության դեմ ուղղված քայլ: Մասնավորապես, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով ակնհայտ է, որ այս քայլը քրիստոնյա համայնքների դեմ Էրդողանի նորացված հարձակում է, քրիստոնեական հին ժառանգությունը ջնջելու Անկարայի ջանքերի շարունակություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշել է, որ Թուրքիան ցույց տվեց, որ հայերի նկատմամբ 100 տարի անց ոչինչ չի փոխվել։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե եկեղեցիները պետականացնելով՝ թուրքական իշխանությունները փորձում են վերահսկել տարբեր անձանց քրիստոնեական ինքնությանը վերադառնալու գործընթացը:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ