ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս փորձագետ. Ղարաբաղի դիրքերը բանակցություններում կարող են ամրապնդվել

Արցախի և Ադրբեջանի սահմաններին ռազմական ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը կարող է մեծացնել քաղաքական բանակցություններում Ղարաբաղի դերն ու ներգրավումը։ Այդ մասին «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտոի տնօրենի տեղակալ, Մերձավոր արտերկրի խնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար Թամարա Գուզենկովան։

«Այս հակամարտության ընթացքում իրեն յուրահատուկ կերպ դրսևորեց Լեռնային Ղարաբաղը։ Հստակ դարձավ, որ այն ունի մարտունակ բանակ, որն ընդունակ է արձագանքել արտաքին սպառնալիքներին, դրսևորեց հասարակության շատ ուժեղ համախմբում։ Դա կարևոր նշաններ են՝ ցույց տվող, որ Ղարաբաղում ձևավորվել է կարևոր սոցիալական, քաղաքական հանրույթ, և հնարավոր է դրա շնորհիվ ընդլայնվեն հետագա քաղաքական բանակցություններում Ղարբաղի դիրքերը»,- ասել է Գուզենկովան։

Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների սրացումից հետո, ամենայն հավանականությամբ, կակտիվանա բանակցային գործընթացը։ «Այդ սարսափելի իրադարձությունների հետևանքը կլինի այն, որ եթե վերջին շրջանում Ղարաբաղյան հիմնախնդիրը սառեցվել էր, ապա այժմ ավելի ակտիվ բանակցություններ կտարվեն՝ միգուցե ԵԱՀԿ ՄԽ, իսկ միգուցե երկկողմ ձևաչափով։Ամեն դեպքում, այժմ հրադադար հայտարարել և դրանից հետո ոչինչ չանել իռացիոնալ կլինի»,- նշել է Գուզենկովան։

Փորձագետի կարծիքով, այս իրավիճակը Հայաստանի միջոցով ուղղված է Ռուսաստանի դեմ։ Գործողությունների այդ շարքն ուղղված է ապակայունացնելու Ռուսաստանի ներքաղաքական դրությունն ու այն միջազգային հարաբերությունները, որոնցում Ռուսաստանն ընդգրկված է։ Շղթայի սկիզբն Ուկրաինայում էր, երկրորդ օղակը Սիրիան էր, այնուհետև՝ ռուս-թուրքական հակամարտությունը։ «Թուրքական ղեկավարությունը ցույց տվեց, որ իվիճակի չէ քաղաքական կարևոր խնդիրներ լուծել։ Այն չափից մեծ բեռ վերցրեց իր վրա և չկարողացավ դրա տակից դուրս գալ»,- ասել է Թամարա Գուզենկովան՝ նշելով, որ սա թուրքական իշխանությունների աշխարհաքաղաքական չափազանց մեծ ամբիցիաների հետևանք է։ Նա հիշեցրել է, որ ընդամենը մի քանի ամիս է անցել այն բանից հետո, երբ Թուրքիան սպառնում էր հրահրել Ղարաբաղյան հակամարտության վերսկսում, և այժմ նա նման փորձ ձեռնարկեց։ «Ադրբեջանական ղեկավարության դերն այժմ բարդ է գնահատել։ Ինձ թվում է, որ այն չափից շատ է վստահել թուրքական ղեկավարությանը, նրա քաղաքական խոստումներին։ Այդ իմաստով նրանք որոշել են ռիսկի դիմել, և խաղը չի ստացվել»,- ասել է Գուզենկովան։

Փորձագետի խոսքերով, այժմ ամենից կարևորն այն է, որ հրադադար է հաստատվել, ստատուս-քվոն վերականգնվել է, հայկական ոչ մի թիզ հող չի անցել ուրիշներին։ Դա նշան է, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց պետք է անցնի այլ քաղաքական որակի։ Գուզենկովան կարծում է, որ «նոր հարաբերությունների փուլ է սպասվում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, այլև ռուս-թուրքական հարաբերություններում և Թուրքիայի՝ իր անմիջական հարևանների հետ հարաբերություններում»։

«Ակնհայտ է, որ հիմնականում ռուսական ազդեցության շնորհիվ հաջողվեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամեն դեպքում, պատերազմը կանգնեցվել է, ստատուս-քվոն վերականգնվել է , այդ թվում՝ տարածքային հարցերում։ Դա հիմա ամենակարևորն է։ Նրանք, ովքեր ծրագրում էին այս պատերազմը, կարծում էին, որ այն երկար կտևի, որ Ռուսաստանը չի կարողանա բավական ազդեցություն գործել, և այս ամենը կտարածվի»,- կարծում է Գուզենկովան։

Նա նշել է, որ «ցանկացած իրադարձություն, առավել ևս՝ նման դրամատիկ բնույթ կրող, ինչպիսին տեղի է ունենում այժմ՝ հակամարտության սրացումը և ռազմական գործողությունները Ղարաբաղում, օգտագործվում է Ռուսաստանի, նրա քաղաքական, դաշնակցային, պայմանագրային հարաբերությունները հեղինակազրկելու համար։ Փորձեր են ձեռնարկվում ներկայացնել Ռուսաստանը որպես մի երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները, ի վիճակի չէ պաշտպանել իր դաշնակիցներին և այլն։ Այդ ամենը կատարվում է տեղեկատվական պատերազմի միջոցով»։

Գուզենկովայի կարծքով, այդ ամենին պետք է մի կողմից հանգիստ վերաբերվել, մյուս կողմից՝ պետք է զինվել հակափաստարկներով, հասկանալ դա իրանաւոմ այդպես է, թե՝ ոչ և եթե ոչ՝ հակազդել միֆերին հակափաստարկների միոջոցով։ «Խոսքը վերաբերում է, ըստ էության, սև միֆերին», և ԶԼՄ-ները մեծ դեր են խաղում դրանց քայքայման մեջ։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ որոշ անդամ երկրների դիրքորոշմանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման և ԵԱՏՄ վարչապետերի նիստը Երևանից տեղափոխելու հետ կապված, Գուզենկովան կոչ է արել դրան հանգիստ վերաբերվել։ «Պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում, և ամեն պետություն գտնվում է ոչ միայն Ռուսաստանի ազդեցության տակ և հաշվի է առնում իր վրա տարբեր գործոնների ազդեցությունից բխող վտանգները»,- ասել է Գուզենկովան։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ «որոշ իրավիճակներում առավել կոնսոլիդացված դիրքորոշումը կարող էր շատ ավելի արդյունավետ ազդեցություն ունենալ, քան սպառնալիքների որոնումն ու դրանց չեզոքացման փորձերը»։

Գուզենկովան նաև կոչ է արել հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ն ծրագրվել և կյանքի է կոչվել որպես տնտեսական միություն, և ռազմա-քաղաքական պարտավորություններ ԵԱՏՄ երկրները միմյանց հանդեպ չունեն, այլ ունեն ՀԱՊԿ անդամ երկրները։ «Ուստի հարցերը պետք է ուղղել ՀԱՊԿ-ին, ոչ թե ԵԱՏՄ-ին»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: