ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին և նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ

armnoc.am

Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցահարթակ էին դուրս եկել Հովհաննես Դավթյանը, Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ավստրիացի մարզիկին, այնուհետև առավելության հասավ չեխ Պավել Պետրիկովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց իտալացի Էլիոս Մանզիին: Սփոփիչ գոտեամարտում հայ ձյուդոյիստը հաղթեց հոլանդացի Ժերոեն Մուրենին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտության մատնեց թուրք Բեքիր Օսլուին, հաղորդում է armnoc.am-ը:

Նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր թուրք Բեքիր Օսլուին:

66 կգ քաշային Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց բելառուս Դմիտրի Շերշանին և լքեց պայքարը:

52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվեց առաջին գոտեմարտում:

Ապրիլի 22-ին մրցագորգ դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: