ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերթական ընտրություններ Իսպանիայում՝ բանակցությունների ձախողման պատճառով

El Pais

Նոր խորհրդարանական ընտրություններն Իսպանիայում այժմ անխուսափելի են, քանի որ Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսն այդպես էլ չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և այդ հարցով օրերս դիմեց երկրի միապետին:

Իսպանիայի թագավոր Ֆելիպ VI-ն ըստ այդմ որոշեց երկրի նոր վարչապետ չառաջադրել և առաջին անգամ կրկնակի ընտրություններ անցկացնել, որոնք տեղի կունենան հունիսի վերջին:

Դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո երկիրն արդեն չորս ամսից ավել քաղաքական փակուղու մեջ է գտնվում, քանի որ կուսակցությունները որևէ կերպ չեն կարողանում համաձայնության ու փոխզիջման գալ:

Հիշեցնենք, որ վերջին ընտրություններում գործող վարչապետ Մարիանո Ռախոյի աջակենտրոն Ժողովրդի կուսակցությունը 123 տեղ էր ստացել 350-տեղանոց իսպանական խորհրդարանում, Սանչեսի ղեկավարած Սոցիալիստները 90 տեղ էին ստացել, ձախակողմյան «Podemos» (Կարո՛ղ ենք) կուսակցությունը՝ 69 տեղ, իսկ աջակենտրոն «Ciudadanos» (Քաղաքացիներն) ընդամենը  40 տեղ:

Փաստորեն գործազրկության բարձր մակարդակի և կոռուպցիոն սկանդալների վրա զայրացած ընտրողներն իրենց ձայնը տվել էին նորահայտ ու փոքր կուսակցություններին, որոնք ընդհանուր առմամբ խորհրդարանական տեղերի 40%-ն էին գրավել՝ միաժամանակ չափազանց թուլացնելով իշխող Ժողովրդի կուսակցությանն ու Սոցիալիստներին, որոնք այլևս չէին կարող կառավարություն ձևավորել:

Վարչապետ Մարիանո Ռախոյը, սակայն, այդպես էլ չի խոստովանել, որ  վերջին չորս ամիսներն իսկական ձախողում են եղել Իսպանիայի համար, և պնդել է, որ իր կուսակցությունը միևնույն է «լավագույն առաջարկն ու ընտրությունն է երկրի համար»:

Ինչևէ, հանրային հարցումների մեծ մասը վկայում են, որ հունիսյան արդյունքները շատ բան չեն փոխի Իսպանիայի քաղաքական կյանքում, և որ դեկտեմբերի ընտրությունների ստեղծած փակուղին դեռ երկար չի լուծվելու:

Քաղաքական վերլուծաբաններն էլ նշում են, թե իրենց կարծիքով որքան քիչ է լինելու ընտրողների տոկոսն այս երկրորդ քվեարկությանը, քանի որ հուսահատությունն ու վստահության պակասն այժմ գերիշխում են հանրային տրամադրություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: