ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

3 հայ մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության եզրափակչում են

Armnoc.am

Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարազության Եվրոպայի առաջնությունը։

Կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը, հաղորդում է Armnoc.am-ը:

Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինայնը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից:

Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: