ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան չպետք է կուրորեն վստահի Էրդողանին. Սերժ Սարգսյան

Փախստականների շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված գործարքը չունի ամուր հիմք: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ գործարքը չունի ամուր հիմք, որ երկարաժամկետ հեռանկարում այն բարդ կլինի իրագործել նման գործընկերոջ հետ, ինչպիսին որ Թուրքիան է: Իմ կարծիքով՝ Եվրոպան չպետք է կուրորեն վստահի Էրդողանին, պետք է գտնի սեփական լուծումներ, այդ թվում նաև փախստականների խնդիրների մասով»,- ասել է նա:

Խոսելով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչող բանաձևը հունիսի 2-ին Բունդեսթագում պլանավորված քննարկելու մասին՝ Հայաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ փախստականների շուրջ համաձայնագրի իրագործման հնարավոր ձախողումը որևէ կերպ կապված չէ տվյալ փաստաթուղթն ընդունելու պլանների հետ: 

«Կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար ընդհանուր արժեքներն ավելի կարևոր են, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Գերմանական արխիվներում գտնվում են բազում փաստաթղթեր, որոնք հաստատում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության եղելությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: