ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջնականապես հայտնի են ԱՄՆ նախագահական ընտրապայքարի երկու մրցակիցները

politicus.ru

Այս պահի դրությամբ արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ում վերջնական նախագահական մրցավազքում իրար դեմ են դուրս գալու երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

Հիլարի Քլինթոնը պատվիրակների անհրաժեշտ ձայներ արդեն հավաքել է ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար: Նա արդեն ունի 2383 ընտրիչների քվեն, որն անհրաժեշտ է կուսակցության համագումարում պաշտոնապես թեկնածու առաջադրվելու համար։ Համագումարը տեղի կունենա հուլիսին։

Այսօր ամերիկյան հինգ նահանգներում տեղի կունենան վերջին քվեարկությունները, սակայն դրանք արդեն ձևական բնույթ են կրելու։

«Իմ մրցակից Դոնալդ Թրամփի գաղափարները ոչ միայն տարբեր են, դրանք վտանգավոր են։ Նա ոչ միայն անպատրաստ է՝ այլ իր խառնվածքով չի կարող զբաղեցնել ԱՄՆ-ի ամենապատասխանատու պաշտոնը», - հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը: «Նա բարոյապես պիտանի չէ այդ պաշտոնի համար, որը պահանջում է գիտելիք, համբերություն և մեծ պատասխանատվություն», - նշել է նա։

Քլինթոնը նաև հնարավոր պատմական սխալ է համարել Թրամփին ընտրելը։ «Դա կչեղարկի այն ամենը, ինչ վերջին տասնամյակներում արել են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները՝ Ամերիկան ավելի ուժեղ ու անվտանգ դարձնելու համար»,- ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

Իսկ ինչ վերաբերում է Թրամփին, ապա այսօրվա նրա փրայմերիզները ևս զուտ ձևականություն են: Մայիսի սկզբին Ինդիանայում համոզիչ հաղթանակ տանելուց հետո նրա երկու հանրապետական հակառակորդները դուրս եկավ ընտրապայքարից: Եվ այժմ միլիարդատերն ունի 1239 ձայն, ինչը լիովին բավարար է կուսակցության համագումարում իր թեկնածության հաստատման համար:

Ինչևէ, ըստ մի շարք վերլուծաբանների, երկու թեկնածուներն էլ չեն վայելում հանրության վստահությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը կկայանա «չարիքի փոքրագույնը» մոտեցմամբ։

Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (70 տոկոսը) հիասթափված է ներկայիս նախագահական ընտրարշավից և միայն 10 տոկոսն է մեծ վստահություն տածում ԱՄՆ-ում գոյություն ունեցող քաղաքական համակարգի նկատմամբ: Կեսից ավելին (55 տոկոսը) անօգնականության և զայրույթի զգացում ունի

Հարցվածների երկու երրորդը՝ 65 տոկոսը, հայտարարել Է, որ իրեն հետաքրքրում են այս տարվա նախագահական ընտրությունները, մինչդեռ 31 տոկոսը դրանք «ձանձրալի է» համարում:

Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ վստահության հսկայական ճգնաժամ կա հիմնական քաղաքական ինստիտուտների մեծամասնության նկատմամբ: Իսկ երկու կուսակցություններն ակտիվ ջանքեր են գործադրում համընդհանուր ընտրությունների նախաշեմին ընտրողների հետ կապերը կարգավորելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2016–ի նոյեմբերի 8–ին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    7 C°
     
    22°  10° 
    19.05.2024
    22°  10° 
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: