ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

6-ից հետո հաց չուտելն իրականում կարծրատիպ է. ֆիթնես մարզիչ

Պետք է սնվել բավական հաճախ և փոքր չափաբաժիններով: Իսկ ամենակարևորը ճիշտ սնունդն օգտագործելն է։ Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է սպորտսմեն, ֆիթնես մարզիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Ավագյանը:

«Ցելյուլիտից ազատվելու լավագույն տարբերակը կարդիովարժություններ անելն է և ուժային վարժությունների հետ դրանք համակցելը: Դա ունի ինչպես կանխարգելիչ նշանակություն ցելյուլիտի առաջացման համար, այնպես էլ ուղղված է արդեն իսկ եղած խնդիրը վերացնելուն»,- ասել է մարզիչը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ  այս բոլոր ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը, կամ ՕԳԳ-ն շատ չնչին կլինի, եթե դրանք չուղեկցվեն համապատասխան դիետայով:

Ընդհանրապես, մեր ամենօրյա սննդակարգի  30%-ը  պետք է կազմեն պրոտեինները,  60%-ը՝ ածխաջրերը (որոնցից 80% բարդ ածխաջրերը, իսկ 20% պարզ ածխաջրերը), 10%-ը բուսական ճարպերը: Ակտիվ ապրելակերպով զբաղվող մարդկանց պրոտեինի պահանջն ավելի բարձր է, քան սպորտով  չզբաղվող մարդկանցը:

Մասնագետը շեշտում է, որ պետք է սնվել բավական հաճախ և փոքր չափաբաժիններով: Երեկոյան 6-ից հետո հաց չուտելն իրականում կարծրատիպ է, ինչպես և կարծրատիպ է շաբաթվա ընթացքում 6 ձվից ավել չօգտագործելը կամ ֆիթնես պարապմունքների ընթացքում ջուր չխմելը:

Օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար հասուն մարդն օրական պետք է օգտագործի 2-3 լիտր ջուր, որը կնպաստի նաև մկանային աճի զարգացմանը, կնվազեցնի երիկամներում քարերի առաջացումը:

«Խորհուրդ եմ տալիս մարդկանց ավելի շատ կարդալ և տեղեկացված լինել, գրագետ կերպով սնվել և մարզվել, ինչի դեպքում հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել: Լինում են դեպքեր, երբ ընդամենը 9 ամսում  նիհարում են 60 կիլոգրամով, իսկ 5 տարվա մարզումներից հետո քաշն ընդհանրապես չի նվազում: Ուստի, պետք է շատ ուշադիր լինել կատարած վարժությունների և դրան զուգահեռ պահվող դիետայի հանդեպ»,- նշել է Հովհաննես Ավագյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: