ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սինգապուրը շահագրգռված Է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեծմամբ

www.wikiwand.com

Շարունակվում է երեկ՝ հունիսի 16-ին մեկնարկած Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Եռօրյա համաժողովին, որին մասնակցում են աշխարհի շուրջ 1,1 հազար ընկերությունների 10 հազարից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից, Բելգիայից, Չինաստանից, Ղազախստանից, Դանիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ելույթ  է ունեցել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ Սինգապուրը շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեծմամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երկխոսություն ենք սկսել, բանակցությունների ընթացքում Սինգապուրի վարչապետն առաջարկել Է, որ մենք շատ արագ անցնենք Սինգապուրի հետ ԱԱԳ-ի մասին պայմանագրի կնքման հնարավորությունը քննարկելուն: Սինգապուրը հետաքրքրված Է դրանով: Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ մեր երկրների (ԵԱՏՄ) վարչապետները քննարկել են այդ հարցը և նույնպես դրական են արտահայտվել»,-մասնավորապես նշել է Սարգսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: