ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Ինչո՞վ է կարևորվում Հռոմի պապի այցը Հայաստան

Կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը Հայաստան հիրավի պատմական է: Այցի կարևորությույունը մատնանշում են թե՛ դրա տևողությունը (3 օր), թե՛ ընտրված կարգախոսը՝  «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հաշվի առնելով միջազգային մամուլի ուշադրությունն ինչպես Հռոմի պապի անձի, այնպես էլ այս այցի նկատմամբ (ըստ որոշ տվյալների՝ Հայաստանում են գտնվում շուրջ 600 լրատվամիջոցների ներկայացուցիչներ)՝ միանշանակ կարելի է ասել, որ առաջիկա օրերին Հայաստանը և այցի տարբեր բաղադրիչներ կլինեն միջազգային պարբերականների առաջին էջերին, ինչը բավական լավ հնարավորություն է Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն իր մեջ ամփոփում է նաև աշխարհին ուղղված մի քանի ուղերձ.

  1. Հայաստանը հանդիսանում է քրիստոնեական մշակույթի և արժեքների աղբյուրներից մեկը և բնավ պատահական չէր, որ անձամբ Պապն իր այցը որակեց «ուխտագնացություն»:
  2. Այցն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ հենց Հայաստանն է քրիստոնեական և նրա արժեքների վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության սահմանը, ինչով էլ թերևս պայմանավորված է հայ ժողովրդի բարդ պատմությունը:
  3. Հայաստանը, հայ ժողովրդը և Հայ Առաքելական եկեղեցին ունեցել են և ունեն կարևոր դերակատարում քրիստոնեական աշխարհում, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ հայաստանյան այցն առանձնացվել է Պապի տարածաշրջանային այցից: Արդեն իսկ հայտնի է, որ աշնանը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, Հռոմի պապն այցելելու է նաև Վրաստան և Ադրբեջան:

Հռոմի պապի այցը Հայաստան, բնականաբար, կունենա նաև որոշակի քաղաքական ազդեցություն: Հաշվի առնելով Պապի դերակատարումը և հեղինակությունը Եվրոպայում, ընդհանրապես, և կաթոլիկ աշխարհում մասնավորապես` չենք կարող բացառել նաև, որ հետևողական աշխատանքի դեպքում այցը դրական ազդակներ կհաղորդի մի կողմից Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին կաթոլիկ աշխարհում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  12° 
22.04.2018
  18° 
23.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։