Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թեժ քննարկումներ են սպասվում (բացառիկ)
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) կնշվի Հայոց ցեղասպանության օրը: Թեմայի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ, սակայն դեռևս հայտնի չէ, Հայոց ցեղասպանության հարցը կդրվի՞ քվեարկության, թե՞ ոչ: Հաշվի առնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման միտումներն՝ այս տարի մյուս տարիների հետ համեմատած սպասվում են բավականին թեժ քննարկումներ և դրանց բովանդակությունում որոշակի փոփոխություներ: Նախատեսվող քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Քնեսեթի պատգամավոր, Սիոնիստական միության անդամ Նաչման Շայինի և իսրայելցի քաղաքագետ Սիվան Գայդեսի հետ:
«Ես Հայաստանում էի մեկ տարի առաջ և խորապես ազդված էի հայ ժողովրդի ցավով: Հայերը շարունակում են սգալ այդ ցավը և տանում են այդ հիշողություններն իրենց հետ: Այն փաստը, որ Գերմանիան ճանաչել է Ցեղասպանությունը, անշուշտ օգնում է: Որքան շատ երկիր միանա և ճանաչի Ցեղասպանությունը, այնքան ավելի հեշտ կլինի որոշում գտնելը», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Նաչման Շային (Սիոնիստական միություն):
Անդրադառնալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման վրա Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավոր ազդեցությանը՝ նա նշել է. «Այո՛, Իսրայելը և Թուրքիան վերսկսել են դիվանագիտական հարաբերությունները, և դա մեզ շատ չի օգնի: Դա չի փոխի իմ համոզմունքը, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք պարտավոր ենք դա անել՝ մեր՝ որպես ժողովրդի և որպես երկրի արժեքների վրա հիմնված»:
Իսրայելցի քաղաքագետ Սիվան Գայդեսն, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լավատես չէ: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ վերջին զարգացումների և նրանց հետ լավ լինելու ընդհանուր քայլի լույսի ներքո չարժե ակնկալել, որ Քնեսեթը կորդեգրի որևէ այլ մոտեցում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դժբախտաբար, Քնեսեթի անդամներն այնքան ուժեղ չեն այս հարցում Հայաստանի կողքին կանգնելու համար, և հայկական հուշահամալիրը կշարունակի մնալ քաղաքական խաղաթուղթ, ինչպես որ տարիներ շարունակ», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ Քնեսեթում թեժ քննարկումներ են սպասվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ընդդիմությունը պնդում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև վերջին գործարքը սխալ է եղել: «Սակայն ես չեմ կասկածում, որ դա կտանի Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման», - նշել է Գայդեսը:
Չնայած Քնեսեթի վաղվա քննարկումներից որևէ լուրջ քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ չի ակնկալվում, սակայն քննարկումները պարզ կդարձնեն, թե արդյո՞ք Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելին ստիպեց մտածել այդ ուղղությամբ և թե թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը որքանո՞վ է ազդել և կշարունակի ազդել այդ խնդրի վրա:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ