ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թեժ քննարկումներ են սպասվում (բացառիկ)

aljazeera.com

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) կնշվի Հայոց ցեղասպանության օրը: Թեմայի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ, սակայն դեռևս հայտնի չէ, Հայոց ցեղասպանության հարցը կդրվի՞ քվեարկության, թե՞ ոչ: Հաշվի առնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման միտումներն՝ այս տարի մյուս տարիների հետ համեմատած սպասվում են բավականին թեժ քննարկումներ և դրանց բովանդակությունում որոշակի փոփոխություներ: Նախատեսվող քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Քնեսեթի պատգամավոր, Սիոնիստական միության անդամ Նաչման Շայինի և իսրայելցի քաղաքագետ Սիվան Գայդեսի հետ:

«Ես Հայաստանում էի մեկ տարի առաջ և խորապես ազդված էի հայ ժողովրդի ցավով: Հայերը շարունակում են սգալ այդ ցավը և տանում են այդ հիշողություններն իրենց հետ: Այն փաստը, որ Գերմանիան ճանաչել է Ցեղասպանությունը, անշուշտ օգնում է: Որքան շատ երկիր միանա և ճանաչի Ցեղասպանությունը, այնքան ավելի հեշտ կլինի որոշում գտնելը», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Նաչման Շային (Սիոնիստական միություն):

Անդրադառնալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման վրա Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավոր ազդեցությանը՝ նա նշել է. «Այո՛, Իսրայելը և Թուրքիան վերսկսել են դիվանագիտական հարաբերությունները, և դա մեզ շատ չի օգնի: Դա չի փոխի իմ համոզմունքը, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք պարտավոր ենք դա անել՝ մեր՝ որպես ժողովրդի և որպես երկրի արժեքների վրա հիմնված»:

Իսրայելցի քաղաքագետ Սիվան Գայդեսն, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լավատես չէ: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ վերջին զարգացումների և նրանց հետ լավ լինելու ընդհանուր քայլի լույսի ներքո չարժե ակնկալել, որ Քնեսեթը կորդեգրի որևէ այլ մոտեցում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դժբախտաբար, Քնեսեթի անդամներն այնքան ուժեղ չեն այս հարցում Հայաստանի կողքին կանգնելու համար, և հայկական հուշահամալիրը կշարունակի մնալ քաղաքական խաղաթուղթ, ինչպես որ տարիներ շարունակ», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ Քնեսեթում թեժ քննարկումներ են սպասվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ընդդիմությունը պնդում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև վերջին գործարքը սխալ է եղել: «Սակայն ես չեմ կասկածում, որ դա կտանի Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման», - նշել է Գայդեսը:

Չնայած Քնեսեթի վաղվա քննարկումներից որևէ լուրջ քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ չի ակնկալվում, սակայն քննարկումները պարզ կդարձնեն, թե արդյո՞ք Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելին ստիպեց մտածել այդ ուղղությամբ և թե թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը որքանո՞վ է ազդել և կշարունակի ազդել այդ խնդրի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: