ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պորտուգալիան 25.5 մլն եվրո կստանա ՈՒԵՖԱ-ից

http://tass.ru

Եվրո-2016 ֆուտբոլային մրցաշարի հաղթանակի համար Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈւԵՖԱ) 25.5 մլն եվրո կստանա: Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան՝ 23.5 մլն եվրո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 10-ին,  Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիային լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձել եվրոպայի չեմպիոն:

Հավելենք, որ 24 հավաքականից յուրաքանչյուրը 8-ական միլիոն եվրո կստանա մրցաշարին մասնակցելու համար: Խմբային փուլում կլինեն նաև բոնուսներ` հաղթանակի համար` 1 մլն եվրո, ոչ ոքիի դեպքում` 0.5 մլն եվրո: «Փլեյ օֆ»- ում արդյունքի համար բոնուսներ սահմանված չէին, փոխարենը 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները լրացուցիչ 1.5 մլն եվրո կստանան, 1/4 եզրափակչի մասնակիցները` ևս 2.5-ական մլն եվրո, կիսաեզրափակչի մասնակիցները` 4-ական մլն եվրո: Հաղթանակած Պորտուգալիայի թիմը կստանա 8 մլն եվրո, Ֆրանսիայի թիմը՝ 5 մլն եվրո:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: