Տեղեկատվական քարոզչությունը և «բազմոցային զորքերը»` որպես մեր առօրյայի անբաժան մաս
Ներկայիս էլեկտրոնային դարաշրջանում տեղեկատվական քարոզչությունը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, և այն այսօր հանդիսանում են քաղաքականության իրականացման հզոր գործիք: Տեղեկատվական ներգործության, տեղեկատվական պատերազմի երկրորդ և երրորդ սերնդի առկա գործիքների, դրա բացասական և դրական կողմերին էր նվիրված հուլիսի 25-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացած «Տեղեկատվական ներգործության նոր մեթոդներ (հետխորհրդային երկրների օրինակով)» թեմայով կոնֆերանսը։
Կոնֆերանսն անցկացվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, Եվրասիական փորձագիտական ակումբի, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության և «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության կողմից։
Զեկույցներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, «Նորավանք» ԳՀԿ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ Դիանա Գալստյանը և Մարիամ Խալաթյանը, ինչպես նաև «Նորավանք» ԳՀԿ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նոր սերնդի տեղեկատվական պատերազմներին՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ նման պատերազմներում վերանում են այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ՝ պատերազմի սկիզբ և վերջ, հաղթող և պարտվող կողմ:
«Նման պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են, նրանք մշտապես ընթանում են: Պատերազմի կողմերի մոտ կարող է անգամ պարտվելու դեպքում տպավորություն ստեղծվել, որ նրանք հաղթել են: Ասվածն ակնհայտ կդառնա, եթե դուք հետևեք թե ինչպիսի երջանկությամբ են քայլում գունավոր հեղափոխության միջով անցած ժողովուրդներն, այն դեպքում, երբ այդ պատերազմների արդյունքում նրանց համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) իջել է առնվազն երկու անգամ և նրանք կորցրել են տարածքներ»:
Զեկուցողներ Դիանա Գալստյանը և Մարիամ Խալաթյանը անդրադարձան ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին առնչվող «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին՝ ներկայացնելով տարբեր երկրների, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսրայելի փորձը և անդրադարձան տարբեր երկրներում այդ օրենքի ընդունման և կիրառման հակասական դրույթներին:
Կոնֆերանսի մասնակից, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, Արման Սաղաթելյանն, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է իշխանությունը և հասարակությունը վարվի այն վերլուծաբանների, լրագրողների հետ, ովքեր իրենց նյութերում գիտակցելով կամ առանց գիտակցելու օգտագործում են հայկական պետական շահերին հակասող թեզեր, նշեց. «Կարծում եմ, որ այդ մարդկանց դեմ պետք է կիրառել «փափուկ ուժ», այսինքն՝ պետական համապատասխան մարմինները պետք է աշխատանք տանեն հասարակական կազմակերպությունների, փորձագետների, մեդիա ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հանրությանը բացատրեն և նրանց համար մատչելի դարձնեն պետական շահերից բխող թեզերը: Դա նրանց կօգնի հեշտությամբ տարբերակել դաշտում պտտվող հակաթեզերը և նրանք կկարողանան հակազդել դրանց: Կարծում եմ, որ այստեղ պետության, իշխանության և փորձագիտական շրջանակների շահերը գրեթե միշտ համընկնում են»:
Զեկուցողներից Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական պատերազմների համատեքստում անդրադառնալով այսպես կոչված «բազմոցային զորքերին» , ովքեր նախընտրում են տանը նստած համացանցի միջոցով մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նկատեց. «Այսպես կոչված «բազմոցային զորքերն» ունենում են իրենց թե′ բացասական և թե′ դրական ազդեցությունը: Որպես բացասական ազդեցություն՝ պետք է նշել այն, որ նրանք իրական գործողություն ձեռնարկելու փոխարեն, ուղղակի իրենց համար գործողություն կատարելու պատրանք են ստեղծում: Այս առումով, օրինակ, պատահական չէ, որ կան շատ եվրոպացիներ, ովքեր լուրջ հավատում են, որ իրենք այդ միջոցով մասնակցել են Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությանը: Որպես դրական կողմ՝ պետք է նշել, որ այդ մարդկանց միջոցով տեղի է ունենում արագ մոբիլիզացում, ինչը հնարավոր չէր լինի առանց այդ մարդկանց և առանց համացանցի: Այս տեսակետից պետք է նաև ընդունենք, որ համացանցը և համացանցում գործողություն ծավալող այդ մարդիկ ունեցել են իրենց մեծ դերակատարությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում»:
Ամփոփելով հանդիպմա արդյունքներն՝ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց. «Փոփոխությունների հասնելու համար իշխանությունը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք ենթադրում են գիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների անցկացում, մասնագիտական տարբեր խմբերի կողմից խորհրդատվության տրամադրում: Հակառակ դեպքում՝ նման կոնֆերանսները որևէ ազդեցություն չեն կարողանա ունենալ: Ես հակված եմ մտածելու, որ անկախությունից 25 տարի անց, ՀՀ հասարակությունը և նրա վերնախավը պետք է ձեռնարկեն քայլեր, որ մենք լինենք ոչ թե տեղեկատվություն սպառող, այլ տեղեկատվություն արտադրող հասարակությունների շարքում: Այդ դեպքում մենք մեկ աստիճան վեր կբարձրանանք և կկարողանանք թոթափել արտաքին կեղեքող ճնշումները: Այս տեսակետից ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններին պետք են նման խորհրդակցություններ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 8,23 կմ/ժ