ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայրաքաղաքի հիվանդանոցներում ստացիոնար բուժօգնություն է ստանում 6 ոստիկան, 3 զինված խմբի անդամ

shabat.am

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով  ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան,  3-ը` զինված խմբի անդամ:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ հաղորդված տվյալների,նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի առողջական, ապա համաձայն ստացված տվյալների՝ նրա վիճակը կայուն ծանր է, սակայն առկա է ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։

Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: