ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Միսնկի խումբն առաջընթաց է ակնկալում Սարգսյանի և Ալիևի հաջորդ հանդիպումից

VOA

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումներն իրենց դերակատարությունն ունեցան հարաբերական կայունության ապահովման և շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման գործում: Նախագահների սպասվող հանդիպումը պետք է ցույց տա կողմերի ցանկությունը՝ պահպանելու հրադադարի ռեժիմը:

Մենք նաև  ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբեմանը, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված գործունեությունը:

Մենք ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կլինեն իրենց ստանձնած պարտավորություններին», - ասել է Ուորլիքը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: