ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թիմ Քեյնի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի համար

politico.com

Վիրջինիա նահանգից սենատոր Թիմ Քեյնը հաստատվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածուհայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ նրա թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել Ֆիլադելֆիայում անցկացվող կուսակցական համագումարի մասնակիցների կողմից։ Նա մրցակիցներ չի ունեցել։

Համաձայն Սենատի կայքում տեղադրված կենսագրական տվյալների՝ Քեյնը 58 տարեկան է, գերատեսչությունում աշխատում է 2012 թվականից։ Ավելի վաղ քաղաքական գործիչը եղել է Ռիչմոնդի քաղաքապետ (1998-2001 թթ.), Վիրջինիայի փոխնահանգապետ (2002-2006 թթ.), ապա՝ նահանգապետ (2006-2010 թթ.), 2009-2011 թթ. եղել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: