ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Իրանին գաղտնի 400 մլն դոլար է տրամադրել. ԶԼՄ-ներ

Reuters/Scanpix

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այս տարվա հունվարին գաղտնի Իրան է ուղարկել 400 մլն դոլար առձեռն գումար, ընդ որում՝ դա համընկել է Իրանում ԱՄՆ 4  քաղաքացիներին բանտից ազատվելու հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին հղումով:

Աղբյուրը նշում է, որ գումարը եղել է եվրոներով, շվեյցարական ֆրանկներով և արտասահմանյան այլ թղթադրամներով, քանի որ ցանկացած դրամական գործողություն Իրանի և ԱՄՆ-ի միջև ամերիկյան դոլարներով արգելված է: Գումարը ԱՄՆ-ին են տրամադրել շվեյցարական և հոլանդական բանկերը:

Թերթը նշում է, որ դա 1.7 մլրդ դոլար գումարի մի մասն է, որը Վաշինգտոնը պարտավորվել է վճարել Թեհրանին` Իրանին ամերիկյան զենք մատակարարելու մասին վեճի կարգավորման համար, որի գործարքն այդպես էլ չէր կայացել: Այդ համաձայնագիրը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք էր բերվել 1979-ին, երբ Իրանում տեղի էր ունեցել իսլամական հեղափոխություն, և դրա շուրջ վեճերը երկրների միջև շարունակվում էին մի քանի տասնամյակ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: