ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանում հուլիսյան ահաբեկչության դասերը

Հուլիս ամսին նմանատիպ լարված իրադարձությունների շարան գրանցվեց. սկզբում Ֆրանսիայում, հետո  Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Մյունխենում: Հուլիսի 18-ին Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում հարձակում տեղի ունեցավ ներքին գործերի շրջանային վարչության վրա, որի արդյունքում սպանվեց 4 ոստիկան, 2 քաղաքացի, 14-ը վիրավորվեց: Դեպքից կես ժամ անց ոստիկանությունը հայտարարեց ահաբեկչական վտանգի «կարմիր աստիճանի» և քաղաքում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու մասին:

5 ժամ անց երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Ազգային անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ է հրավիրում և դեպքը որակում որպես ահաբեկչական գործողություն, իսկ արդեն 9 ժամ անց ՂՀ հակաահաբեկչական կենտրոնը ծանուցում է Ալամթիում հակաահաբեկչական գործողությունն ավարտելու մասին:

Հանցագործը՝ կրկնակի դատված 27-ամյա Ռուսլան Կուլիկբաևը, ով դատապարտված է եղել գողության և անօրինական զենք պահելու համար, որոշել էր վրեժ լուծել իրավապահ մարմինների աշխատակիցներից իր ազատազրկված տարիների համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանցագործը մոտ էր սալաֆիներին՝ իսլամի ուլտրապահպանողական դպրոցի հետևորդներին: Տեղեկություններ կան, որ ղազախստանյան բանտերում ծաղկում է ապրում ոչ ավանդական կրոնական հոսանքների քարոզչությունը:

Այս պատահարը տարբեր կերպ է որակվում. միջազգային ահաբեկչություն, կենցաղային բանդիտիզմ, սոցիալական անարդարության կամ կրոնական անհանդուրժողականության արդյունք: Իսկ իշխանությունների գործողությունները՝ կամ որպես հասարակ ոստիկան սերժանտների հերոսություն, կամ էլ նրանց ղեկավարների՝ իրենց գործը կազմակերպելու անկարողություն: Որոշ ղազախ վերլուծաբանների կարծիքով, պետության մեղքը նրանում է, որ այն կրոնը դարձնում է գերիշխող գաղափարախոսություն:

Սուր քննադատության է ենթարկվել նաև իրադարձությունների լուսաբանումը պաշտոնական մարմինների կողմից: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել կեղծ տեղեկություններ տարածելու համար:

Վերջին ժամանակներս Ղազախստանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ակտոբե քաղաքում զինված մարդկանց խումբը գրոհել էր զենքի երկու խանութի և զորամասի վրա, ինչի արդյունքում սպանվել էր 20 մարդ: Այս օրերին Հարավ-Ղազախստանյան մարզի մի քանի բնակավայրերում անկարգություններ, խուլիգանական գործողություններ են եղել. այրում են խանութներ, մեքենաներ, շինություններ, տեղի են ունենում սուր վիճաբանություններ ղազախների և տաջիկների միջև: Կալանավորվել է 34 մարդ: Հարավային Ղազախստանում իրավապահ մարմինները կանխել են անկարգությունները էթնիկ հողի վրա:

Ղազախստանում, որտեղ բնակվում են 130 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ, ամեն կերպ փորձում են ազգամիջյան հանդուրժողականություն պահպանել նախագահ Նազարբաևի վարած կոշտ քաղաքականության շնորհիվ, ով շուրջ 30 տարի ղեկավարում է երկիրը: Սակայն, միևնույնն է, ներքին խժդժությունները ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս: Ղազախստանի շատ բնակիչներ ահով են սպասում, թե ինչ տեղի կունենա Նազարբաևի մահից հետո (իսկ նա արդեն 76 տարեկան է):

Ղազախստանը, դառնալով գլոբալ աշխարհի մաս, ստիպված է պատասխանել մարտահրավերներին, այդ թվում՝ նաև միջազգային ահաբեկչական ցանցերի:

Այս ահաբեկչական հարձակումները, որոնց պատճառով որոշ ժամանակով չէր գործում հասարակական տրանսպորտը, փակվել էին խանութները, երկրի բիզնեսի ներկայացուցիչներին ստիպեցին լրջորեն մտածել ահաբեկչությունից ապահովագրվելու մասին: Իսկ կառավարությունն էլ փոփոխությունների փաթեթ է պատրաստել, որոնք խստացնում են պատասխանատվությունը ահաբեկչական գործունեության նկատմամբ:

Օրերս անցկացվել էր հանրային կարծիքի հարցում. «Ի՞նչ դաս պետք է քաղեն Ղազախստանի իրավապահ մարմինները Ալմաթիի դեպքից»: Հարցման մասնակիցների մեծ մասը քվեարկել է կրոնական հոսանքների առաջնորդների, իմամների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու կողմ: Հարցվածների 29%-ը գտնում է, որ հարկավոր է ուժեղացնել այս կամ այն կրոնին դավանող անձանց ստուգումը, 18,46%-ն արտահայտվել է ոստիկանական կետերի և զորամասերի պահակախմբերի զինումն ուժեղացնելու կողմ, իսկ 14,12%-ը գտնում է, որ պետք է վերահսկել ազատազրկման վայրերից վերջերս ազատված անձանց:

Հարավային մայրաքաղաքի ողբերգությունն անտարբեր չի թողել նաև Ղազախստանի հարևաններին: Ղրղզստանում մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ եթե նույնիսկ կայուն ու բավականին անվտանգ Ալմաթիում կարող էր այդպիսի բան տեղի ունենալ, ուրեմն նման ահաբեկչական գործողություններից ոչ ոք ապահովագրված չէ:

Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կոչ է արել իր երկրի քաղաքացիներին՝ չնմանվել Թուրքիային, Հայաստանին ու Ղազախստանին և չկազմակերպել ցույցեր ու անկարգություններ: Նա նշել է, որ իշխանության դեմ նման գործողությունները «հիվանդություն» են հանդիսանում, ինչը, հասարակության մեջ ներթափանցելով, կարող է շատ արագ տարածվել:

  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: