ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա արդեն երրորդ խոշորագույն մրցաշարն է, որում Միհրանին զրկում են իր հաղթանակից (ԲԱՑԱՌԻԿ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր, ինչը մեծ սկանդալի առիթ հանդիսացավ, քանի որ, ըստ մասնագետների, մեր մարզիկը պետք է արժանանար առաջին պատվավոր տեղին:

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց սպորտային մեկնաբաններ Ռոբերտ Գասպարյանի և Գայանե Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ինչ անարդարություն է տեղի ունեցել և հնարավոր է որևէ կերպ այն բողոքարկել:

«Անարդարությունն առավել քան ակնհայտ էր: Դա երևում էր անզեն աչքով: Այն, որ սերբ ըմբիշն օլիմպիական չեմպիոնի տիտղոսը «նվաճել էր» անարդար ձևով, ընդունեցին նաև պատվո հարթակին կանգնած մյուս մարզիկները»,- ասաց Ռոբերտը: - «Նրանք առանձին առանձին մոտեցան ու սփոփեցին Միհրանին, իսկ սերբ ըմբիշն անգամ մոտ չեկավ: Զգում էր ներսից ինքը, որ իր մեդալը գրոշի արժեք չունի»:

«Միանշանակ անարդար մրցավարություն էր: Միհրանին պատժեցին մրցակցին միավոր տալով այն բանի համար, թե իբր նա պասիվ էր: Մրցավարն անընդհատ պասիվություն էր նշմարում այնտեղ, որտեղ դա չկար...Միհրանից ոսկին խլեցին: Ու ցավալին այն է, որ նրա պարագայում սա առաջին դեպքը չէ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ խոշորագույն մրցաշարն է, որում Միհրանին զրկում են իր հաղթանակից», - իր հերթին նշեց Գայանեն: Նա հավելեց. «Նախ Բաքվում անցած Եվրոպական Խաղերի ժամանակ, ապա՝ Լաս-Վեգասում անցած աշխարհի առաջնության ընթացքում(որում, ի դեպ, Միհրանը միանգամից երկու անգամ անարդար մրցավարության զոհ դարձավ) ու վերջապես՝ սա: Մեկ անգամը պատահականություն է, երկրորդը՝ զուգադիպություն… Իսկ հետո՞»:

Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Ռոբերտ Գասպարյանը նշեց, որ լավագույն տարբերակը Լոզանի մարզական դատարանում մրցավարների որոշումների բողոքարկումն է: Իսկ Գայանե Նազարյանը կարծում է, որ այնուամենայնիվ դժվար թե որևէ բան հնարավոր լինի փոխել: Սպորտային մեկնաբանը նշեց, որ Աշխարհի առաջնությունում Միհրանի գոտեմարտը վարող մրցավարները որակազրկվեցին, բայց բուն գոտեմարտի արդյունքի վրա դա այդպես էլ անդրադարձ չունեցավ: 

«Միհրանի թիկունքին, փաստորեն, կանգնող չեղավ: Իսկ տարատեսակ պատվիրակությունների ղեկավարները (Բաքվի Խաղերից մինչև Օլիմպիական), ֆեդերացիայի պատասխանատուներն ու առհասարակ մեր ԱՕԿ-ի ներկայացուցիչները ինքնահոսի թողեցին հարցը՝ տեր չկանգնելով:  Միհրանի հետ մի ամբողջ ժողովուրդ էր արտասվում երեկ», - եզրափակեց Գայանեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: