ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրացիա. վիճակագրությունն ու միգրացիոն հիմնական հոսքերը նախկին ԽՍՀՄ երկրներում

topmigrant.ru

 

 

 

Անկախություն ձեռք բերելուց հետո վերջին 25 տարվա ընթացքում բոլոր նախկին խորհրդային հանրապետություններում էլ տարբեր պատճառներով արձանագրվել է արտագաղթ և բնակչության աճի անկում: Ստորև կներկայացնենք որոշ տվյալներ:

Ուկրաինայում վերջին մի քանի տարիներին լարված հակամարտության պատճառով է´լ ավելի են մեծացել միգրացիոն հոսքերը: Պետական վիճվարչության տվյալներով, միայն 2016թ. առաջին կիսամյակում բնակչության թվաքանակը պակասել է 87 հազարով, իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ 250 հազարով: Պաշտոնական տվյալներով, վերջին 25 տարվա ընթացքում Ուկրաինայի բնակչությունը նվազել է 9,4 միլիոնով (17,5%)՝ հասնելով 42,5 միլիոնի, սակայն, հաշվի առնելով հացի և էլեկտրականության սպառման դինամիկան, կարելի է ասել, որ երկրում մնացել է 36 մլն մարդ: Մոտակա տարիներին վերարտադրողական տարիքի երիտասարդ կանանց թիվը կկրճատվի 1,5 անգամ:

Բացի այդ, Ուկրաինան համաշխարհային լիդեր է հանդիսանում նաև քաղաքային բնակչության կրճատման տվյալներով: Վերջին տարիներին միլիոնանոց քաղաքի կարգավիճակը  կորցրել են Դոնեցկը և Դնեպրոպետրովսկը: Ի դեպ, վերջինը, ՄԱԿ-ի տվյալներով, դարձել է մոլորակի ամենաարագ մեռնող խոշոր քաղաքը:

Մասնագետների գնահատականներով, այժմ Ուկրաինայի մոտ 5-6 մլն քաղաքացի գտնվում է արտասահմանում՝ գումար վաստակելու նպատակով: Հարցումները ցույց են տալիս, որ 18-29 տարեկանների 59%-ը պատրաստ է հեռանալ երկրից, իսկ 30-39 տարեկանների՝ 51,2%-ը:

Ժողովրդագրության հետ կապված խնդիրներ դիտվում են համարյա ողջ հետխորհրդային տարածությունում, սակայն ԵՄ-ին անդամակցած երկրներում զարգացման այս դինամիկան ավելի սուր է արտահայտված:

Եվ այսպես, ծայրահեղ իրավիճակ է Լիտվայում և Լատվիայում, որոնք անկախության տարիների ընթացքում կորցրել են իրենց բնակչության համապատասխանաբար 25%-ը և 30%-ը: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, այս երկու երկրները դեպոպուլյացիայի տեմպերով աշխարհում առաջատար են Ուկրաինայի և Լեսոտոյի հետ միասին: Նրանց ֆոնին մի փոքր լավ է Էստոնիայի վիճակը՝ 18%:

3 մլն բնակչություն ունեցող Մոլդովան կորցրել է իր 20%-ը:

 Մեր հարևան Վրաստանի բնակչությունը 25 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 30%-ով (1,7 մլն մարդ) և այժմ կազմում է մոտ 3,7 մլն:   10 միլիոնանոց Ադրբեջանիբնակչությունը կրճատվել է 25%-ով, իսկ մեր ԵԱՏՄ գործընկեր 9,5 միլիոնանոց Բելառուսինը՝ մոտ 7 %:

25 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը միջին հաշվարկներով կրճատվել է 15%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն, 1991-ին Հայաստանի բնակչությունը եղել է 3 528 304, 2011-ին՝ 2 964 802, 2016-ին՝ 3 022 866: Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքների կամ մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2005-2008թթ.-ին միգրացիոն հոսքի 93-97%-ն ընկնում էր ՌԴ-ին, մնացածը մեկնում էին ԱՄՆ, Ուկրաինա և Թուրքիա:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիները հիմնականում գնում են «բախտ որոնելու» ԱՊՀ երկրներ, ինչը պայմանավորված է ավելի բարձր աշխատավարձով, առանց վիզայի ռեժիմով, ռուսերեն լեզվի իմացությամբ, նախկին խորհրդային գործնական և ազգակցական կապերի, տրանսպորտային ուղիների առկայությամբ, խորհրդային երկրների ճանաչելիությամբ:

Միգրանտների մեծ մասը մեկնում է Ռուսաստան, որը դարձել է մշտական և ժամանակավոր միգրանտների գլխավոր կենտրոն: ՌԴ վիճվարչության տվյալներով, միայն 1992-1999թթ. ընթացքում երկիր է ժամանել շուրջ 6մլն մարդ նախկին խորհրդային հանրապետություններից: Որպես ընդունող երկիր երկրորդ տեղում գտնվում է Ղազախստանը, հիմնականում Միջին Ասիայի մյուս հանրապետությունների համար:

Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով ադրբեջանցիները երրորդն են ուկրաինացիներից և ուզբեկներից հետո: Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական վարչության տվյալներով, այժմ Ռուսաստանում բնակվում է 2,5մլն ադրբեջանցի: Բացի Ռուսաստանից, Ադրբեջանի քաղաքացիները հիմականում մեկնում են նաև Թուրքիա, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա:

Վերջին տարիներին ակտիվացել է ԱՊՀ եվրոպական մասի երկրների միգրանտների վերակողմնորոշումը ԱՊՀ սահմաններից դուրս: Ուկրաինացիները հիմնականում մեկնում են Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Չեխիա, Սկանդինավյան երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Կանադա: Մերձբալթյան երկրներից աշխատանքային միգրանտները հիմնականում մեկնում են Սկանդինավյան երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա: Իսկ ՌԴ քաղաքացիները մեկնում են ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆինլանդիա:

ԵՄ երկրների մեջ ուկրաինացի աշխատանքային միգրանտների համար ամենալավ պայմաններ է ստեղծել Լեհաստանը, վերջերս էլ կառավարությունը հայտարարել է օտարերկրյա վարձու աշխատողների և լեհերի աշխատավարձերը հավասարեցնելու մտադրության մասին: Միայն 2014-2015թթ. կես միլիոնից ավելի ուկրաինացի ստացել է Լեհաստանում մշտական կամ ժամանակավոր կեցության թույլտվություն:

Նախկին խորհրդային հանրապետություններից ուղեղների և գաղափարների արտահոսքն արտասահման շարունակվում է, որոնց մեջ առաջին տեղերում են Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: