ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԻՆ-ը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Steve Scherer / Reuters

Հ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: ՀՀ ԱԻՆ-ի նամակում մասնավորապես նշվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր վշտով տեղեկացանք Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին, որը պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու ավերածությունների:

Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Վստահ ենք, որ Իտալիայի համապատասխան կառույցները ի վիճակի են շուտափույթ վերականգնելու վնասներն ու բուժելու վերքերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: