ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու հնարավոր ստեղծումը լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա
Կրկին ակտիվացել են ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման «Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային համագործակցության» (TTIP) շուրջ բանակցությունները: Բանակցությունների դրական ելքի ու համագործակցության հաստատման պարագայում դա կլինի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտին: Դեռևս նախորդ դարի կեսերից՝ Եվրամիության ստեղծմամբ, համաշխարհային տնտեսության համար երազանքային կարող էր թվալ աշխարհի տնտեսական բևեռներից երկուսի՝ ԱՄՆ և ԵՄ միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Այսօր այն արդեն դարձել է նպատակ, ընդ որում ավելի իրատեսական, քան ենթադրվում էր սկզբնական փուլում:
Հիշեցման կարգով նշենք, որ ԱՄՆ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ որոշ մեխանիզմներ առաջարկվել են դեռևս 1996թ., մինչդեռ այս տեսքով համաձայնության շուրջ բանակցությունները սկսվել են 2006թ.-ին: Ի սկզբանե նախատեսվում էր բանակցություններն ավարտին հասցնել 2014թ.: Մինչդեռ ցայսօր տնտեսական երկու խոշոր կենտրոնների միջև կան որոշակի սկզբունքային տարաձայնություններ, որոնք դեռ չեն հաղթահարվել: Այդպիսիք առաջադրվում են երկու ՝ և՛ ամերիկյան, և՛ եվրոպական կողմերից: Չդասակարգելով այդ խնդիրները երկու կողմերի միջև՝ նշենք, որ դրանց թվում են ամերիկյան գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների՝ դեպի Եվրոպա մուտքի արգելքը, ամերիկյան պետական գնումների համակարգի, ամերիկյան նավատորմի հասանելիությունը եվրոպական տնտեսվարող սուբյեկտների համար, որոշումների կայացման սուվերենության հետ կապված և մի շարք այլ հարցեր: Այդ խնդիրներն ի հայտ են եկել բանակցությունների նախնական փուլից, և որքան էլ դժվար հաղթահարելի թվան, այնուամենայնիվ, պայմանագրի մաս պետք է լինեն: Ինչպես ասում են՝ լուծելի են, եթե ցանկությունը մեծ լինի: Իսկ այն, որ կողմերի մոտ այդ ցանկությունն այսօր հասել է իր գագաթնակետին, վկայում են մի շարք երկուստեք ընդհանուր համարվող խնդիրներ: Ահա դրանցից մի քանիսը:
«Brexit». Եվրամիության համար Մեծ Բրիտանիայի դուրս գալը տնտեսաքաղաքական մեծ հարված էր: Այս խնդիրն, ինչպես նաև Եվրոպայի ներսում առկա քաղաքական ու սոցիալ-տնտեսական, միգրացիոն խնդիրները եվրոպական ղեկավարությունից պահանջում են ստացվող վնասները փոխհատուցող գործողություններ: ԵՄ կազմում Մեծ Բրիտանիա չունենալով հանդերձ աշխարհի խոշորագույն տնտեսության հետ առանց առևտրային սահմանափակումների համագործակցելը, պետք է համաձայնվել, կոմպենսացնող է:
Միացյալ Նահանգներն իր հերթին «Brexit»-ով կորցնում է Եվրամիության ներսում իր ազդեցության որոշակի լծակներ՝ քաղաքականից մինչև տնտեսական: Ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵՄ հետ ապահովում է այդ մերձեցումը դրական մնացորդով:
Չինաստան. Այն, որ չինական շուկան, որը նույնն է թե փոքր համաշխարհային շուկան մեծի մեջ, արհավիրք էր դարձել աշխարհի տնտեսական խոշորագույն կենտրոնների համար, անվիճելի փաստ է: Հատկապես այն բանից հետո, երբ «չինական հրաշքի» հաջող իրականացումից հետո այդ երկիրն անցում է կատարում բարձր տեխնոլոգիական տնտեսության, այդ սպառնալիքը ավելի է մեծանում: Չինական տնտեսության դեմ միանձնյա պայքարը գրեթե անիմաստ է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում չինականի ինտեգրվածության բարձր մակարդակը: Տնտեսական այս նոր բևեռի դեմ լուրջ հակակշիռ է պետք, ու որպես այդպիսին ԵՄ –ԱՄՆ ազատ առևտրի գոտին կարող է աշխատել:
Իրան, ՌԴ. Հաշվի առնելով Իրանի՝ համաշխարհային շուկա վերադարձի գործոնը, նմանատիպ գոտու ստեղծումը երկակի ազդեցություն կարող է ունենալ: Այն արևմտյան շուկաների հետ աշխատանքի ելակետային նախապայմաններ կարող է առաջադրել Իրանին ու իրանական տնտեսությանը: Մյուս կողմից , եթե Իրանի ևս որևէ կերպ համագործակցի այդ ԱՄՆ-ԵՄ հավանական հավանական ազատ առևտրի գոտու հետ, վերջններս աննուղակի կերպով կակտիվացնեն նաև մեր տարածաշրջանում տնտեսական մասնակցությունը:
Ռուսաստանի Դաշնության պարագայում, սա ռուսական տնտեսության մեկուսացման լրացուցիչ գործիք կարող է դառնալ, ինչն առնվազն ՌԴ նկատմամբ լրացուցիչ նախապայմաններ առաջադրելու հնարավորություն կընձեռի:
Այս ամենից զատ կարելի է դիտարկել նաև մի շարք այլ գործոններ, որոնք բխում են համաշխարհային գլոբալիզացիայի պահանջներից, մասնավորապես՝ այն էլ՛ ավելի խորացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Սակայն, ամեն դեպքում, համագործակցության հաստատման հավանականությունն այսօր շատ բարձր է՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի՝ դրա նկատմամբ մեծ կարիքը: Միևնույն ժամանակ այն բավական ռիսկային է՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների տարբեր չինովնկիների կողմից արված հայտարարություններն այն մասին, որ բանակցությունները տապալվել են: Ամեն դեպքում, գործընթացը տապալված չենք կարող համարել, քանի դեռ չկա դրա մասին ԵՄ կամ ԱՄՆ կողմից պաշտոնական հայտարարություն: Պետք է նշել, որ բանակցությունների ներկայիս փուլում, նույն այդ անհրաժեշտությունը տեսնելով, երկուստեք կողմերը ձգտում են իրենց համար առավելագույնս շահավետ համաձայնագրի հասնել, սակայն ամեն դեպքում, համաձայնագրի կնքման պարագայում, աշխարհը կունենա նոր տնտեսական բևեռ՝ աննախադապեպ քանակական ու որակական առումներով: Իսկ դա անպայման իր հետ կբերի համաշխարհային տնտեսության նոր վերաձևումների, որոնք չի բացառվում, որ կուղեկցվեն նոր տնտեսական շոկերով:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ