Քրդերը հերթական անգամ հայտնվել են գերտերությունների շահերի հատման կիզակետում
2016 թվականի օգոստոսի 24-ին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուս քաղաքում, սկսեց «Եփրատի վահան» գործողությունը: Պաշտոնապես հայտարարված գլխավոր թիրախը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն էր: Ընդամենը 12 ժամվա ընթացքում ԻՊ-ի զինյալները հեռացան քաղաքից: Այն անցավ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (հիմնական մասը Թուրքիայի կողմից զինված և վերապատրաստված արաբներ և թուրքմեններ են) վերահսկողության տակ: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալներով «ահաբեկիչներից ազատագրվել է» շուրջ 400 կիլոմետր տարածք: Բայց թուրքական բանակի գործողությունները շարունակվում են: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարևան երկրներում այնքան ժամանակ, քանի դեռ առկա է ԻՊ-ի, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և նրա հետ կապված քրդական ուժերի վտանգը»: Սա նշանակում է, որ այս գործողությունը կարող է միայն սկիզբը լինել:
Հատկանշական է, որ սիրիական Ջարաբլուս քաղաքն արդեն բավական տևական ժամանակ գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ, բայց պաշտոնական Անկարան նրանից բխող վտանգը չեզոքացնելու անհրաժեշտություն մինչ այժմ չէր տեսնում: Հասկանալի է, որ իրականում մարտական գործողություններն ուղղված են սիրիական քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) և նրա ռազմական թևի՝ Ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ, որոնք ԱՄՆ Հատուկ աջակցման ուժերի օգնությամբ օգոստոսի սկզբին ԻՊ-ից ազատագրել էին Ջարաբլուսից հարավ ընկած Մանբիջ քաղաքը: Հաջորդ թիրախը լինելու էին Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքները, որոնք ընկած են Եփրատի արևելյան և արևմտյան կողմերում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղիղ մեջտեղում: Այսինքն, քրդական ուժերը նպատակ են ունեցել միավորել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները կամ առնվազն կապող միջանցք ստեղծել: Բայց Անկարան «Եփրատի վահան» գործողությամբ կանխեց այդ քայլը: Եվ հիմա քրդական ուժերից պահանջում է վերադառնալ Եփրատից արևելք: Սա սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր թուրքական ուժերի և PYD-ի առաջին ուղղակի ցամաքային բախումն է Սիրիայի տարածքում:
Իրավիճակի հետագա զարգացումը կամ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ միայն Անկարայի մտադրություններից, այլ նաև սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական խաղացողների, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումից և նրանց հետագա քայլերից: Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան հերթական անգամ պարզապես փաստի առաջ է կանգնեցրել նրանց՝ ստեղծելով բավական բարդ իրավիճակ:
Այս մասին վկայող փաստերը շատ են: «Եփրատի վահան» գործողության մեկնարկից ընդամենը ժամեր անց իրավիճակը քննարկելու համար ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ժամանեց Անկարա, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվեց մեկնել Անթալիա ֆուտբոլային խաղը դիտելու, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ:
Ճիշտ է՝ նման խաղացողները չեն կարող բացահայտ ընդունել, որ Թուրքիան նման գործողություն է սկսել առանց իրենց հետ համաձայնեցնելու: Հավանաբար, հենց այդ պատճառով Բայդենը կրկնեց Թուրքիայի պահանջը՝ հայտարարելով, որ քրդական ուժերը պետք է վերադառնան Եփրատից արևելք: Իսկ Ռուսաստանը բավական զուսպ արձագանքեց Անկարայի ներխուժմանը Սիրիա՝ շեշտը դնելով պաշտոնական Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու և միջազգային նորմերի շրջանակներում գործելու անհրաժեշտության վրա: Եթե ԱՄՆ-ի պարագայում սա պայմանավորված է ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները չսրելու անհրաժեշտությամբ, ապա Ռուսաստանի դեպքում, հավանաբար, առաջին պլանում ռուս-թուրքական հաշտեցման գործընթացին վնաս չհասցնելու ցանկությունն է:
Բայց այստեղ մի առանցքային սպառնալիք կա, որ միավորում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը: Դա քրդական գործոնի աճող ազդեցությունն ու քրդական պետական միավորի ստեղծման հավանականությունն է, որն աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում: Քրդական պետության ստեղծումը նրանցից ոչ մեկի ծրագրերում չկա: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն ունի դա չցանկանալու (այս հարցին ավելի ուշ կանդրադառնանք առանձին հոդվածի տեսքով):
Հենց այստեղ է, որ նրանց շահերի հետ հատվում են նաև պաշտոնական Դամասկոսի շահերը, որն ամեն գնով ձգտելու է պաշտպանել Սիրիայի միասնականությունը: Պատահական չէ, որ օգոստոսի կեսերին սիրիական օդուժն առաջին անգամ հյուսիսարևելյան Հասակե քաղաքի շրջանում հարվածներ հասցրեց քրդական ուժերի դիրքերին: Միևնույն ժամանակ Դամասկոսը բավական զուսպ արձագանքեց Թուրքիայի ներխուժմանը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իսկապես մտադիր են պայքարել ահաբեկչության դեմ:
Մինչև վերջերս Վաշինգթոնի, Մոսկվայի և Դամասկոսի դաշնակիցը համարվող Սիրիայի քրդերը լրջագույն վտանգի մեջ են հայտնվել: Թերևս վաղ է իրավիճակի վտանգավորության շուրջ միանշանակ գնահատականներ հնչեցնելու համար՝ հաշվի առնելով քրդերի վրա արված լրջագույն խաղադրույքները, բայց առկա վտանգը թերագնահատել ևս չի կարելի:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ