ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն անհանգստացած է Սիրիայում թուրքական ռազմական գործողությունից

Bulent Kilic / AFP

Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Սիրիայում շարունակվող թուրքական ռազմական գործողության կապակցությամբ՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը, փոխանցում է TACC-ը։

«Ահաբեկչության դեմ պայքար մղելու և տարածաշրջանային անվտանգության վերականգնման ջանքեր ձեռնարկելու տարածաշրջանի խաղաղասեր ազգերի ձգտումը չի կարող հիմք լինել Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և առանց սիրիական իշխանությունների հետ համաձայեցման մարտական գործողությունների անցկացման համար»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում միայն բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը։ Ղասեմիի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թուրքական բանակն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: