ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ոստիկանությունն առգրավել է 34 թայվանցիների անձնագրերը

focustaiwan.tw

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը խարդախությունների բացահայտման գործով առգրավել է Թայվանի 34 քաղաքացու անձնագիր: Այս մասին հայտնում է թայվանական Focus Taiwan գործակալությունը՝ երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ Հայաստանի ոստիկանությունը չինարենի մանդարին բարբառով խոսող կասկածյալների կողմից խարդախության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում Հայաստանի ոստիկանությունն այս ամիս խուզարկել է երկու տուն և հյուրանոցը, որտեղ բնակվում էին Թայվանի քաղաքացիները:

Ոստիկանությունն առգրավել է անձնագրեր, բջջային հետախոսներ, համակարգիչներ, որոնք պատկանում էին 34 թայվանցիների: Վերջիններս հսկողության տակ են գտնվում: Նրանք կարող են ազատորեն շրջել Հայաստանում, սակայն անձնագրերի առգրավման պատճառով չեն կարող լքել երկիրը:

Թայվանի ԱԳՆ-ից հայտնել են, որ թայվանցիներից ոմանք կապվել են Ռուսաստանում Թայվանի ներկայացուցչական գրասենյակի հետ՝ օգնություն խնդրելով: Նախարարությունը հայտնել է նաև, որ հարցի առնչությամբ Ռուսաստանում Թայվանի ներկայացուցիչ Դավիդ Վանգը մեկնել է Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: