ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեքսիկան հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար

Twitter

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար: Այս մասին Twitter-ում նա գրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:

«Դոնալդ Թրամփի հետ զրույցի հենց սկզբից ես պարզ հասկացրի, որ Մեքսիկան չի վճարի պատի համար»,- գրել է Նյետոն Twitter-ի իր էջում:

Թրամփը Մեխիկոյի նախագահական պալատում հանդիպման ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ Նյետոյի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է պատի կառուցման առաջարկը, սակայն հարցը, թե ով պետք է վճարի դրա համար, չի բարձրացվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: