ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան կարող է կրկին օգտագործել իրանական ավիաբազան՝ ԻՊ-ի դեմ պայքարում

rodina.news

Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռուսական օդատիեզերական ուժերի՝ «Համադան» ավիաբազայի տարածք վերադարձի շուրջ: Ավելին՝ Ռուսաստանը՝ Իրանի հետ համատեղ, ծրագրում են էական փոփոխություններ մտցնել ավիաբազայի աշխատանքում: Այս մասին գրում է ռուսական «Известия» թերթը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական Су-34 և Ту-22М3 կործանիչների տեղափոխման համար «Համադան» ավիաբազայի տարածքում անհրաժեշտ են որոշակի պատրաստություններ, որոնք կտևեն մոտ մեկ շաբաթ:
Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հաստատել են Մոսկվայի մտադրությունները վերադառնալու իրանական ավիաբազա: Հանձնաժողովի անդամ Իգոր Զոտովի կարծիքով՝ դա կօգնի իրենց ԻՊ խմբավորման դեմ պայքարում:

2016 թվականի օգոստոսի 16-18-ը Ռուսաստանի օդատիեզերական ուժերը օգտագործել են իրանական ավիաբազան Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը մասնակցող ավիացիոն խմբի ուժեղացման նպատակով: Նախկինում ռուսական հեռավոր ավիացիան Սիրիայում օդային հարվածների համար թռիչքներ էր կատարում ռուսական աերոդրոմներից, իսկ ռմբակոծիչները՝ սիրիական «Հմեյմիմ» բազայից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: