ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՀՔԾ

panorama.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Մասնավորապես՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը հայտնաբերվել է, պատճառված վնասները պարզելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է այն լրագրողներին, ովքեր 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը լուսաբանել են «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկներով, դիմեն վարույթն իրականացնող մարմին՝ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով: Մասնավորապես՝ հիշյալ ապրանքանիշի տեսախցիկներով նկարահանումներ իրականացրած լրագրողները հրավիրվում են վարույթն իրականացնող մարմին՝ մասնակցելու «տեսախցիկի ճանաչման» քննչական գործողությանը, ինչպես նաև պարզաբանելու պատճառված վնասը վերականգնելու հետ կապված իրենց իրավունքներից օգտվելու կարգը:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: