ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մելանյա Թրամփը պատմել է ԱՄՆ իր ներգաղթի մանրամասները

fromua.news

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, թվիթերյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ իր ներգաղթի մանրամասները, բայց դրա հետ կապված փաստաթղթեր չի հրապարակել, գրում է РИА Новости-ն:

Թրամփի հակառակորդները ենթադրում էին, որ ծնունդով սլովենացի Մելանյա Թրամփն ԱՄՆ-ում որպես ֆոտոմոդել է աշխատել 90-ական թվականներին՝ այդ ընթացքում ամերիկյան տարածքում գտնվելով զբոսաշրջային վիզայով, ինչն օրենքի խախտում է:

Մելանյա Թրամփն թվիթերյան իր էջում նամակ է հրապարակել փաստաբան Մայքլ Ուայլդսից, որում ասվում է, որ իրավաբանն ուսումնասիրել է Մելանյա Թրամփի ներգաղթի փաստաթղթերը: «Ներգաղթի հարցերով փաստաբանի նամակը պարզ հայտարարում է, որ ես 100%-ով ճիշտ կերպով անցել եմ իրավաբանական գործընթացը, երբ ԱՄՆ ժամանեցի»,- հայտարարել է Թրամփը:

Փաստաբանի խոսքերով՝ Մելանյա Թրամփն ԱՄՆ է ժամանել 1996թ. զբոսաշրջային վիզայով, հետո այն փոխարինել է աշխատանքային վիզայով, որը հետո 5 անգամ երկարաձգել է: 2001թ. Մելանյա Թրամփը ԱՄՆ-ում բնակության թույլտվություն է ստացել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: