ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել

latimes.com

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից 37-ամյա հայ տղամարդ է մահացել, հայտնում է Los Angeles Times-ը: Նշվում է, որ Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ վերջինս բացել է իր տան դուռը՝ կարծելով, որ պատվիրված պիցցայի առաքումն է: Սակայն, ըստ իրավապահների, պիցցայի առաքչի փոխարեն Կրբոյանի առջև են հայտնվել մարդասպանները: «Մենք դեռևս չգիտենք՝ որն է սպանության դրդապատճառը, սակայն նման բնույթի դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի հետ», - նշվում է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի հայտարարությունում:

Նշվում է, Կրբոյանի կինն ու երեխան տեղի ունեցածի հետևանքով չեն տուժել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: