ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Fitch –ն այսուհետ «կգնահատի» նաև Երևանի վարկանիշը

www.mediamax.am

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալության և Երևանի քաղաքապետարանի միջև մեր մայրաքաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին համաձայանգիր է ստորագրվել: Փաստաթղթի պաշտոնական վավերացումն իրականացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և  Fitch Ratings գործակալության ՌԴ և ԱՊՀ հարցերով գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովի կողմից, ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, Երևան քաղաքի համար հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ձեռք բերելու գործընթացի ամբողջական իրականացման արդյունքում, համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողների պարագայում այսուհետ տեսանելի կլինի Երևանը՝ իր միջազգային վարկանիշով, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հստակ պատկերացում կազմելու, թե ներկայում զարգացման ինչ մակարդակ ունի մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգը և քաղաքային տնտեսությունը, փոխանցում է panarmenian.net-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: