ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հույներն ակտիվորեն մասնակցում են ազգային տոնակատարություններին. ՀՀ-ում հունական համայնքի ներկայացուցիչ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Ռաֆայելովայի հետ:

 - Ինչպե՞ս է իրեն զգում հունական համայնքն անկախ Հայաստանում:

 - Հույները Հայաստանում բնակվում են շուրջ 250 տարի՝ մասնավորապես Երևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդիում: Հայաստանում հույներն ունեին բավականին ուժեղ և միաձույլ համայնք: Սակայն անցած դարի վերջերին Սովետական կարգերի փլուզման հետ մեկտեղ` պատկերը փոխվում է, քանզի նրանց մի մեծ զանգված լքում է Հայաստանը՝ վերաբնակվելով Հունաստանում: Այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, ՀՀ-ում բնակվում է մոտ հազար հույն: Չնայած անկախության հետ միաժամանակ բազմաթիվ հայերի հետ նաև հույները լքեցին իրենց ծննդավայրը, բայց միևնույն ժամանակ պահպանեցին սրտացավ կապը պատմական հայրենիքի՝ Հունաստանի հետ։

- Հայաստանում գործո՞ւմ է հունական եկեղեցի կամ դպրոց:

- Եկեղեցիներ կան Մադանում, Հրազդանոմ։ Ցավոք, հունական ուղղափառ գործող եկեղեցի համայնքը չունի, սակայն հաճախում են հայկական կամ ռուսական եկեղեցիներ։ Մինչև սովետական կարգերի հաստատվելն ունեցել են մայրենի լեզվով դպրոցներ: Սակայն հետագայում դրանք փոխարինվել են ռուսականով: Այժմ տարբեր համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ցանկացողները կարող են ծանոթանալ հունարենին և հունական մշակույթին։ Երևանում հրատարակվում է նաև եռալեզու թերթ (հունարեն, հայերեն, ռուսերեն), համայնքն ունի 15 րոպեանոց ռադիոեթեր: Գործում են պարի համույթներ: Հայաստանի հույները ակտիվորեն մասնակցում են ազգային տոնակատարություններին, հիշատակի օրերին: Տոնում են Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը, հունվարի 7-ին՝ Լույսի տոնը: Հայաստանի հույները նշում են նաև մարտի 25-ը` Հունաստանի անկախության օրը, երբ 1821 թ.-ին Հունաստանը ազատագրվեց թուրքական լծից: Նշվում է «Օխի»-ի օրը, երբ Հունաստանն ազգովի «ոչ» ասեց ֆաշիզմին: Մայիսի 19-ին Հայաստանի հույները հարգում են Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը:

- Որևէ աջակցություն Հունաստանի կողմից ցուցաբերվո՞ւմ է:

- Հունաստանը բավական օգնություն է ցուցաբերել Հայաստանում բնակվող հույներին։ Մասնավորապես 90-ական թվականներին բազմաթիվ ծագումով հույն երեխաներ ամառային հանգիստն անցկացնում էին Էգեյան և Ադրիատիկ ծովերի ափին, մեծ թվով ուսանողներ սովորել են Աթենքի և Սալոնիկի համալսարաններում և այլն։ Այժմ պատկերը փոքր-ինչ այլ է։ Հունաստանն ապրում է խորը տնտեսական ճգնաժամ, բայց հնարավորինս փորձում է աջակցել համայնքին։

- Հույն համայնքը Հայաստանում որևէ կերպ պատրաստվո՞ւմ է անկախության օրվան: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում:

 - Այո՛, համայնքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զանազան տոնական արարողություններին: Ազգային փոքրամասնությունների խորհուրդը հոկտեմբեր ամսին Վայոց Ձորում կազմակերպելու է միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, որտեղ իր լուման կունենա նաև հունական համայնքը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: