ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ զինծառայողները պարգևատրվել են Անկախության տարեդարձի կապակցությամբ

mil.am

ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին հանդիսավոր նիստ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի առաջարկով նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի ազատության և անկախության համար կյանքը նվիրաբերած հայորդիների վառ հիշատակը:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանվիրական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ սեպտեմբերի 21-ը համայն հայության համար առանձնակի հպարտության օր է, որն իր մեջ է ամփոփում է անցած փառավոր ճանապարհի և փառահեղ հաղթանակների վերարժևորման բերկրանքը: 25-ամյա անկախություն, որի մեծագույն նվաճումը հայոց բանակի ստեղծումն է, որն արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայրենիքի անվտանգության ապահովման և սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը:

Հանդես գալով շնորհավորական ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ նկատել է, որ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում հայկական բանակի ուժն ու հզորությունը, հետևողականորեն իրականացվող բարեփոխումներն էին, որ թույլ տվեցին ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման նպատակով խորացնել ու ընդլայնել երկկողմ և բազմակողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը բազմաթիվ երկրների հետ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը փաստել է, որ անկախության հռչակումն ու քայլ առ քայլ ամրապնդումը հնարավորություն տվեցին նաև իրավամբ դառնալ Արցախի տարածքային ամբողջականության և արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխավորը:

Հանդիսավոր նիստը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար մի շարք զինծառայողներ խրախուսվել են պետական և գերատեսչական պարգևներով:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: