ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի հանձնաժողվի անակնկալը Բաքվին. Ադրբեջանը կրկին դժգոհ է

zn.ua

Ադրբեջանում սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի նախատեսում պետության ղեկավարին հավելյալ լիազորությունների հատկացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը՝ մեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի տված եզրակացությունը: «Խոսքը Ադրբեջանի նախագահին հավելյալ լիազորություններ հատկացնելու մասին չէ։ Փոխնախագահներն իրենց հետ չեն բերի հավելյալ լիազորություններ։ Խոսքը կառավարման կատարելագործման մասին է։ Փոխնախագահներ կարող են լինել նաև սովորական քարտուղարները։ Խոսքը բարեփոխումներն արագորեն կյանքի կոչելու մասին է», - նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ օրերս Վենտիկյան հանձնաժողովը հրապարակել է Ադպբեջանի սահմանադրական փոփոխությունների մասին իր նախնական գնահատականը:

Այսպես, փաստաթղթում նշված է, որ հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ առաջարկվող բազում փոփոխություններ լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները: Նրանք կարծում են, որ նախագահական լիազորությունների ժամկետի մեծացումը 5-ից 7 տարվա չի կարող լինել արդարացված՝ հաշվի առնելով նախագահի առանց այն էլ ուժեղ դիրքը, որը 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ:

Բացի այդ, հանձնաժողովի փորձագետները մտահոգություն են հայտնել խորհրդարանը ցրելու իրավունքով նախագահին օժտելու, ինչպես նաև դատավորներ նշանակելու հարցում խորհրդարանի լիազորությունները կրճատելու կապակցությամբ: Փորձագետներին մտահոգել է նաև ոչ մեկի կողմից չընտրված փոխնախագահի պաշտոնի ներդրումը, ով կարող է ինչ-որ պահի ղեկավարել երկիրը, ինչպես նաև պետության ղեկավարին իր համար հարմարավետ ժամանակ վաղաժամ նախագահական ընտրություններ հայտարարելու իրավունքով օժտելը:

Հանձնաժողովը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ ձևով չեն քննարկվել խորհրդարանում, իսկ հանրաքվեն անցկացվում է չափազանց արագ՝ առանց հանրային իրական քննարկումների:

Վենետիկյան հանձնաժողվի գնահատականը, բնականաբար, դուր չի եկել Բաքվին և հարկ է նշել, որ նման գնահատակի հրապարակումը վերջինիս համար միանգամայն անկնկալ է եղել: Վենետիկյան հանձնաժողովի կողմից փորձագիտական գնահատականի արժանանալու համար համապատասխան խնդրանքով պետք է դիմի տվյալ երկրի կառավարությունը: Ցանկացած քննադատություն շատ ցավագին տանող Բաքուն նման խնդրանքով հանձնաժողովին չէր դիմել՝ հույս ունենալով առանց աղմուկի իրականացնել փոփոխությունը: Սակայն գործին խառնվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն, որը սեպտեմբերի 6-ին համապատասխան հայց է ուղարկել Հանձնաժողովին: Վերջինիս հեղինակավոր կարծիքից ելնելով՝ արդեն սկսել են փոփոխությունների վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունները: Այսպես, Վարշավայում անցկացվող մարդկային չափման հարցերով ԵԱՀԿ խորհրդաժողովում ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը. «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հաշվի առնել այդ կարծիքը, նախքան հանրաքվեին ձեռնամուխ լինելը: Մենք նաև իշխանություններին կոչ ենք անում աջակցել առաջարկվող ուղղումների վերաբերյալ հանրային բաց քննարկումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և հարգել խոսքի ազատությունը, ինչպես նաև խաղաղ հանրահավաքների ազատության իրավունքը»:

Փաստորեն, Բաքվին չհաջողվեց նախագահի լիազորությունները հերթական անգամ ընդլայնել միջազգային հանրության համար աննկատ կերպով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: