ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Էրդողանի դեմ` հայերին վիրավորելու համար

abakanews.org

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այդ մասին Կարո Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում, գրում է tert.am-ը:

Պատգամավորն Էրդողանին մեղադրում է հայկական ինքնության դեմ ուղղված վիրավորանքի և ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար: Փայլանը, իր էջում կիսվելով Տրապիզոնում հավաքի ժամանակ Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել էր, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»: 

«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել էր նա Twitter-ի իր էջում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: