ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահների հետ պարտադիր քննարկելու ենք հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման հարցը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի ապակառուցողական ոճն ու հայտարարություններն արդեն հոգնեցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն նրանք այդ մասին չեն արտահայտվում` հետևելով դիվանագիտական կանոններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Վերջինս նշել էր, որ Ադրբեջանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հստակ քայլեր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ դեռ ոչ մի օգուտ չեն տվել», - ասել էր Ն. Մամեդովը:
Ըստ Դավիթ Բաբայանի` նման հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է` Բաքուն պատրաստ չէ կառուցողական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ.
«Ինչ վերաբերում է մեր ասելիքին համանախագահներին` կայանալիք այցելության ժամանակ, իհարկե, քննարկելու ենք ավանդական թեմաներ` սահմանային իրավիճակի հետ կապված: Պարտադիր խոսելու ենք նաև հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ արվող քայլերի մասին: Ադրբեջանը նույնպես չի կարող խուսափել այս հարցերից, քանի որ անկախ ներկայիս պահվածքից` պաշտոնական Բաքուն հայտնել է իր սատարումն այս հարցերի քննարկմանը», - նշեց Դավիթ Բաբայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: