ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եզրափակիչ բանավեճ ԱՄՆ-ում. Քլինթոնն առաջ է անցել Թրամփից

© AFP 2016/ Dominick Reuter

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրապայքարը վերջնական փուլ է թևակոխում: Այսօր Լաս Վեգասում կայանալու է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնի և Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփի երրորդ՝ եզրափակիչ բանավեճը: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են նոյեմբերի 8-ին:

Բանավեճի ընթացքում հակառակորդները քննարկելու են ներգաղթին,  սոցիալական ծրագրերին, պետական պարտքին, Գերագույն դատարանին, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հայտնում է РИА Новости-ն: Քննարկվելու է նաև նախագահի պաշտոնը ստանձնելու համար թեկնածուներից յուրաքանչյուրի պատրաստակամությունը: Ենթադրվում է, որ 90 րոպե տևող բանավեճի ընթացքում թեմաներից յուրաքանչյուրին 15 րոպե կհատկացվի: Քլինթոնն ու Թրամփը 2 րոպե են ունենալու հարցին պատասխանելու համար: Մրցակիցները նաև միմյանց պատասխանելու հնարավորություն կունենան:

Վճռորոշ բանավեճից առաջ Քլինթոնը 6 կետով առաջ է անցել Թրամփից: Այս մասին են վկայում Fox News հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքները, նշում է РИА Новости-ն: Հարցման արդյունքների համաձայն` Քլինթոնի թեկնածությանն աջակցում է հարցվծաների 45%-ը, մինչդեռ Թրամփի օգտին արտահայտվել է հարցվածների միայն 39%-ը:

Հետաքրքիր է նաև, որ 70 Նոբելյան մրցանակակիրներ բաց նամակ են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածուին: «Մեզ այնպիսի նախագահ է պետք, ով կաջակցի և առաջ կմղի քաղաքական մեթոդները, որոնք նպաստում են գիտության և տեխնիկայի առաջընթացին», - նամակը մեջբերում է Sputnik գործակալությունը: «Չափազանց կարևոր է, որ Հիլարի Քլինթոնն ընտրվի ԱՄՆ նոր նախագահ», - հայտարարել են 70 Նոբելյան մրցանակակիրները: Թրամփի մասին նրանք որևէ հիշատակում չեն արել:

Թրամփը ևս հետաքրքիր աջակիցներ ունի: Մասնավորապես, ԱՄՆ գործող նախագահի խորթ եղբայր Մալիքը հայտարարել է, որ ներկա է գտնվելու Լաս Վեգասում վերջնական բանավեճին որպես Թրամփի հյուր: Օբամայի խորթ եղբոր կարծիքով «Թրամփը կարող է Ամերիկան կրկին հզոր դարձնել», նշում է New York Post պարբերականը: Ավելի վաղ Քենիայում ծնված և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող Բարաք Օբամայի խորթ եղբայրը հայտարարել էր, որ մտադիր է քվեարկել Թրամփի օգտին:

Հատկանշական է, որ ժողովրդավարության իդեալ հանդիսացող ԱՄՆ-ում ընտրողների շուրջ մեկ երրորդը վստահ չէ, որ իրենց ձայները ճիշտ են հաշվարկվելու: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: