ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախագահական ընտրություններ. ևս երկու թեկնածու, ում մասին չի խոսվում

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ կդառնա կամ Հիլարի Քլինթոնը, կամ Դոնալդ Թրամփը: Սակայն քչերին է հայտնի, որ կա երկու այլ թեկնածու, ովքեր փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը՝ Գերի Ջոնսոնը և Ջիլ Սթեյնը: Ըստ սոցհարցումների՝ նախագահ դառնալու նրանց շանսերը ավելի քիչ են, քան 0.1 տոկոսը:

Գերի Ջոնսոնը 63 տարեկան է և հանդիսանում է լիբերալների կուսակցության նախագահի թեկնածու, ով 2012-ին ևս պայքարել է նախագահական ընտրարշավում: Նա հաջողակ գործարար է, ով նաև Նյու Մեքսիկոյի նահանգապետն է եղել 1995-2003թթ.:

Ջոնսոնի քաղաքական հայացքները նկարագրվել են որպես ֆինանսապես պահպանողական և սոցիալապես լիբերալ՝ սահմանափակ կառավարության փիլիսոփայությամբ:

Իր քարոզարշավում նա հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ ռազմական միջամտությանը արտասահմանյան պատերազմներին և խոստացել է կրճատել ռազմական բյուջեն 43% -ով: Ջոնսոնը կկրճատեր նաև բանակի արտասահմանյան բազաները, համազգեստավոր և քաղաքացիական անձնակազմը, հետազոտական, հետախուզական և միջուկային ծրագրերը:

Մյուս թեկնածուն՝ 65-ամյա Ջիլլ Սթեյնը, Կանաչների կուսակցությունից է: Նա ևս երկրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահի թեկնածու, ով նաև անհաջող կերպով մասնակցել է Մասաչուսեթսի 2002 թ., և 2010 թ. Նահանգապետի ընտություններին: Սթեյնն ամենից շատ մտահոգված է միջազգային հարթակում  ֆաշիզմի վերելքով և նեոլիբերալիզմի ամրապնդմամբ դեմոկրատական ​​կուսակցության շրջանակներում: Ըստ նրա՝ պատասխանը նեոֆաշիզմին՝ նեոլիբերալիզմի դադարեցումն է:

«Եվս մեկ Քլինթոնի Սպիտակ տուն բերելով՝ ավելի կբորբոքենք աջ ծայրահեղականության կրակը: Իսկ մենք երկար ժամանակ է, ինչ ծանոթ ենք դրան. նացիստական ​​Գերմանիայից սկսած», - հայտարարել էր Սթեյնը:

Ինչևէ, ըստ բազմաթիվ քննադատների, երկկուսակցական համակարգն իսկապես որ ոչնչացնում է Ամերիկան՝ խարխլելով դրա քաղաքական համակարգը: Յուրաքանչյուր ազգային հարց ձեռք է բերում պարզունակ երկակիության:  Այս երկակիությունն ամերիկյան քաղաքական բանավեճը հասցնում է անհեթեթության աստիճանի: Սա ստեղծում է սևեռուն մի գաղափար, թե ամեն հանրային նշանակության խնդիր ունի երկու, և միայն երկու մոտեցում՝ «հանրապետական» կամ «դեմոկրատական»:

Ամերիկացի փորձագետները կարծում են, որ պետք է հնարավորինս շուտ ձևափոխել երկկուսակցական համակարգը, ինչը կբերի նոր հայացքներ և թարմ գաղափարներ: Դա թույլ կտա ընտրողներին ավելի մեծ ընտրություն ունենալ ցանկացած հարցի վերաբերյալ: Իսկ այլընտրանքը միշտ էլ ողջունելի է և, ըստ մասնագետների, անշուշտ կխրախուսվի ամերիկացիների կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: